Նազենիկ (պարուհի)
Նազենիկ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի և վարձակ |
Նազենիկ (II դար, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), երգչուհի, պարուհի, վարձակ, Սյունյաց Բակուր նահապետի հարճը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նազենիկի ծննդյան և մահվան թվականներն անհայտ են, նրա մասին առաջին տեղեկությունները հաղորդել է Մովսես Խորենացին․ եղել է վարձակ երգչուհի և պարուհի, Սյունյաց Բակուր նահապետի հարճը, «յոյժ գեղեցիկ», «եւ երգէր ձեռամբ» (շատ գեղեցիկ և ձեռքերով նվագող)[2]։ Ըստ Մանուկ Աբեղյանի «երգէր ձեռամբ» արտահայտությունը նշանակում է «պար», իսկ ըստ Սրբուհի Լիսիցյանի՝ «պար ձեռամբ»[3]։ Պատմահոր հաղորդած տեղեկությունները համարվում է հայ մշակույթում ամենահին գրավոր փաստը հայկական կանացի մենապարերի մասին, իսկ Նազենիկը (կամ Նազինիկը)՝ «ձեռքերով պարող» առաջին հայ պարուհու անվան հիշատակությունը։
Նազենիկին է նվիրված Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմը։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի հոկտեմբերի 4-10-ը Երևանում տեղի է ունեցել մնջախաղի «Նազենիկ» միջազգային առաջին փառատոնը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 144.
- ↑ kh_tert (2010 թ․ դեկտեմբերի 15). «ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ». ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Старинные пляски и театральные представления армянского народа», Србуи С Лисициан, 1958
- ↑ Մնջախաղի ավանդույթները շարունակվում են
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիել Վարուժան | Հարճը | համառոտ
- ՆԱԶԵՆԻԿ(չաշխատող հղում)
- Տրդատ Բագրատունի, Վարդգէս Մանուկ եւ Վաղարշ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 144)։ |