Վարձակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարձակ, 14-րդ դարի մանրանկար

Վարձակ, հելենիստական և միջնադարյան ժամանակաշրջանի հայկական թատրոնի մնջախաղի դերասանուհի, պարուհի և երաժշիտ։ Միջնադարում վարձակ էին անվանում անբարոյական կանանց[1]։

Սկզբնական շրջանում վարձակները եղել են Անահիտ աստվածուհու մեհյանի սպասավորներ, ովքեր մասնակցել են ծիսական արարողություններին։ «Վարձակ» անվան մեջ արմատը «վարձն» է, որը նշանակում է «վճար», հետևաբար ենթադրվում է, որ վարձակ բառն առաջացել է դերասանուհու տրվող վճարներից։

Ամենահայտնի վարձակը, որի անունը պահպանվել է մինչ մեր օրերը Նազենիկն է (II դար)։ Վերջինիս մասին ասել են, որ նա «երգում է ձեռքերով»։ Մինչ մեր օրերը պահպանվել են հայկական մանրանկարներ, որոնց վրա պատկերված են այդ դերասանուհիները։

Հայտնի է, որ Աղթամարում հանդես են եկել դերասան-գուսանների և դերասանուհի-վարձակների խմբեր։ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատերի վրա (X դար) պահպանվել են հայկական դերասանի դիմակների հաղթաքանդակներ։ Ընդորում, դիմակներից մեկը կատակերգակ դերասանի դիմակ է (համապատասխաննում է Մենանդրոսի դրամատուրգիային), մյուսը՝ միմոս գուսանների սատիրիկ դիմակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայերեն օնլայն բառարան - Bararan Online». bararanonline.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]