Հարճը (պոեմ)
Հարճը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քնարապատմողական |
Հեղինակ | Դանիել Վարուժան |
Բնագիր լեզու | հայերեն |
Շարք | Հեթանոս երգեր |
Վիքիքաղվածք | Հարճը |
Հարճը, Դանիել Վարուժանի պոեմներից, որն ընդգրկված է նրա «Հեթանոս երգեր» ժողովածուում (1912)[1]։
Բնաբան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այսպիսով «Գեղեցիկի և Զօրութեան» ձօնն է հնչելու այսօր
Փա՜ռք սարբինային. Ներոն կ'արբենայ։
- Հարճը… զի յոյժ գեղեցիկ էր, եւ երգէր ձեռամբ։
Մովսես Խօրէնացի, Գիրք Բ
Պատմական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոեմի հիմքում ընկած է իրական դեպք, որ Մովսես Խորենացին հիշատակում է իր «Հայոց պատմության» մեջ. Տիրան արքայի փեսան՝ Տրդատ Բագրատունին, ծեծելով կնոջը, փախչում է, որ խուսափի արքայի պատժից։ Սակայն ճանապարհին Տրդատն իմանում է արքայի մահվան լուրը և հյուրընկալվում Սյունյաց Բակուր իշխանի տանը։ Բակուրի կազմակերպած խնջույքի ժամանակ Տրդատը տեսնում է Բակուրի հարճին՝ Նազենիկին, և պահանջում հարճին տալ իրեն։ Բակուրը մերժում է, սակայն Տրդատը փախցնում է հարճին ու հեռանում Սպերք[2]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոեմում Վարուժանը կատարել է փոքրիկ շեղումներ, բայց հիմնական գործողությունները չեն փոխվում։
Պոեմի սկզբում տիրում է անհոգ մթնոլորտ, մինչև այն պահը, երբ հայտնվում է Նազենիկը։
Միջնամասը նկարագրում է Նազենիկի առևանգումը և ընթերցողին նախապատրաստում է ողբերգական ավարտին, երբ Բակուրն արձակում է վերջին նետը։
Պոեմի ավարտական կարճ հատվածը վերջերգի դեր է կատարում։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակիցները Վարուժանին անվանում են դյուցազներգակ բանաստեղծ, որն իր մտքերը լավագույնս արտահայտելու համար ստեղծել է հերոսական դրվագներով լի պատմություններ։
Պոեմում Վարուժանն առատորեն օգտագործում է գրաբարյան բառեր, որոնց շնորհիվ ստեղծվում է այնպիսի տրամադրություն, որ ընթերցողն իրեն զգում է հեթանոսական ժամանակներում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դանիել Վարուժան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Հայոց հին վեպերը». armenianhouse.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիել Վարուժան, ԵՐԿԵՐ, Երևան, 1984