Հեթանոս երգեր (ժողովածու)
Jump to navigation
Jump to search
Հեթանոս երգեր | |
---|---|
Հեղինակ | Դանիել Վարուժան |
Տեսակ | բանաստեղծությունների ժողովածու |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակում(ներ) | 1912 |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Հրատարակման վայր | Կ. Պոլիս |
Հեթանոս երգեր, Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ժողովածուն, որ լույս է ընծայվել 1912[1] թ. Կ.Պոլսում։
Ժողովածուն գրված է հեթանոսական շարժման սկզբունքներին համապատասխան։ Ժողովածուն բաղկացած է երեք բաժնից՝ «Գողգոթայի ծաղիկներ» ու «Հեթանոս երգեր» շարքերից և Հարճը պոեմից։ Առաջին շարքում պատկերված են իրականությունը, բուրժուական իրականության զոհ բանվորներն ու աշխատավորներն (Աստուծո լացը, Մեռնող բանվորը, Խաբված կույսեր, Միջոն, Սպասում, Ընկեցիկը, Պատգամավորներս և այլն)։
«Հեթանոս երգեր» շարքում պատկերված է իդեալը, մարդու պաշտամունքը։ Այս շարքի բանաստեղծությունները կնոջ ու գեղեցկության գովերգեր են (Կղեոպատրա, Օ, Տալիթա, Հեթանոսական, Արևելյան բաղնիք, Օրհնյալ ես դու ի կանայս, Անահիտ և այլն)։