Նազար Բույում
Արտաքին տեսք
Նազար Բույում | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Մասնագիտություն | բանաստեղծ և հրատարակիչ |
Նազար Բույում (Նազար Արսենի Ճանճիկյան, ապրիլի 9, 1944, Կեսարիա, Թուրքիա), հրատարակիչ, բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Կոստանդնուպոլսի դպրեվանքում, ավարտել Օքսֆորդի (Լոնդոն) համալսարանը (1967 թվական)։
1980-ական թվականների սկզբից Ստամբուլի խոշորագույն «Ադամ» հրատարակչության տնօրենն է, գրում է թուրքերեն և անգլերեն։
Հրատարակել է Վիլյամ Սարոյանի երկերի մի քանի ժողովածուներ, «Մեծ Բրիտանիկա» հանրագիտարանը (թուրքերեն)։ Վերջինիս մեջ ներառված Մեծ եղեռնին վերաբերող իր հոդվածների համար ենթարկվել է դատական պատասխանատվության։
Ազատվել է կալանքից՝ հանրագիտարանի հրատարակչական խորհրդի պահանջով։ Հեղինակ է բանաստեղծական մի քանի ժողովածուների։ Առավել հայտնի է Նազար Բույումի «Յուկո-Տանին» (1996 թվական, հայերեն հրատարակչություն՝ 1997 թվական) ժողովածուները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |