Նադեժդա Ալեքսիևա
| Նադեժդա Ալեքսիևա | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | բուլղար․՝ Надежда Алексиева |
| Մասնագիտացում | բիաթլոնիստ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 14, 1969 (56 տարեկան) |
| Ծննդավայր | Դիմիտրովգրադ, Հասկովոյի մարզ, Բուլղարիա |
| Հասակ՝ | 165 սանտիմետր |
| Քաշ | 57 կիլոգրամ |
Նադեժդա Ալեքսիևա (բուլղար․՝ Надежда Алексиева, օգոստոսի 14, 1969, Դիմիտրովգրադ, Հասկովոյի մարզ, Բուլղարիա), բուլղարացի բիաթլոնիստուհի, ով մասնակցել է 1992 և 1994 թվականներին կայացած ձմեռային օլիմպիական խաղերին[1]։
1986 թվականին առաջին անգամ մասնակցել է բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլերից մեկին։ Այդ մրցումներում առաջին մեդալը նվաճել է 1988 թվականի հունվարի 21-ին, «սպրինտ» մրցաձևում[2]։ Ընդ որում՝ 1987/88 մրցաշրջանում աշխարհի գավաթի խաղարկության բոլոր փուլերի ընդհանուր հաշվարկում Ալեքսիևան գրավել է 3-րդ տեղը. դա Բուլղարիայի բիաթլոնի պատմության մեջ բարձրագույն նվաճում է համարվում։
Մասնակցելով 1992 և 1994 թվականներին կայացած ձմեռային օլիմպիական խաղերին՝ մրցաձևերից երկուսում նա գրավել է չորրորդ, մեկ անգամ էլ՝ հինգերորդ տեղը։ Իսկ բիաթլոնի աշխարհի 1989, 1990 և 1991 թվականների առաջնություններում երեք մեդալ է նվաճել՝ երկու արծաթե և մեկ բրոնզե։ Աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում տարբեր մրցաձևերից ընդհանուր առմամբ նվաճել է երկու ոսկե և երեք արծաթե մեդալ[3]։
1994/95 մրցաշրջանի ավարտին հրաժեշտ տալով ակտիվ սպորտին՝ աշխատանքի է անցել Բուլղարիայի բիաթլոնի ֆեդերացիայում[4]։
Միջազգային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Բիաթլոնի աշխարհի առաջնություն | |||
|---|---|---|---|
| Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
| 1989 | Ֆայշտրից ( |
արծաթե | Փոխանցումավազք (էստաֆետ) |
| 1990 | Օսլո ( |
բրոնզե | Դահուկներով թիմային հետապնդում |
| 1991 | Լահտի ( |
արծաթե | Դահուկներով թիմային հետապնդում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ cite Sports-Reference |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/al/nadezhda-aleksieva-1.html |archive-url=https://web.archive.org/web/20200418005457/https://www.sports-reference.com/olympics/athletes/al/nadezhda-aleksieva-1.html |url-status=dead |archive-date=18 April 2020 |title=Nadezhda Aleksieva Olympic Results |access-date=19 November 2017
- ↑ Надежда Алексиева - Една от легендите на българския биатлон (բուլղ.)
- ↑ «Надежда Алексиева — biathlon.life». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Профиль на сайте ФББ Արխիվացված 2018-09-07 Wayback Machine (բուլղ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նադեժդա Ալեքսիևա – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Ալեքսիևա» հոդվածին։ |
|