Նագլյա Ֆաթհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նագլյա Ֆաթհի
Naglaa Fathy.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1951(1951-12-21) (67 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Hamdy Kandeel?

Ֆաթմա էլ-Զահրաա Հուեյն Ֆաթհի (մասրի՝ فاطمة الزهراء حسين فتحي, դեկտեմբերի 21, 1951(1951-12-21), Կահիրե, Եգիպտոս),[1][2][3] առավել հայտնի է որպես Նագլյա Ֆաթհի, չերքեզական ծագմամբ եգիպտացի դերասանուհի[4][5][6]: Դերասանական կարիերան սկսել է 1967 թվականից և հանդես է եկել ավելի քան 80 ֆիլմերում[7]: Ստեղծել է ֆիլմ արտադրող ընկերություն, նկարահանել ֆիլմեր, այդ թվում՝ «Սուպերմարկետ» (1990 թ.) ֆիլմը[8]: Մրցանակակիր դերասանուհին գրել է «Վաղը պետք է լուծեմ իմ վրեժը» (1980 թ.) ֆիլմի սցենարը[8]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նագլյա Ֆաթհին դերասանական կարիերան սկսել է եգիպտական թատրոնից 15 տարեկան հասակում, երբ Ալեքսանդրիայում լողափին ընկերների հետ հանգստանալիս նրան նկատեց ռեժիսոր Ադլի Էլ-Մուալիդը: 1967 թվականին հեռացել է դպրոցից և զբաղվել դերասանական գործունեությամբ: 1968 թվականին նկարահանվել է Բեյրութում թողարկված «Afrah» («Հրճվանք») ֆիլմում: Ֆիլմի ռեժիսոր Ալի Բադրախանը վերապահումով մոտեցավ Ֆաթիհիին, սակայն համապրոդյուսեր Ռամսես Նագիպը Ֆաթհիի մեջ տեսավ պոտենցիալ ռոմանտիկ էկոնի: 1970-ական թվականներին Ֆաթհին տարեկան նկարահանվել է 15 ֆիլմերում, հիմնականում սիրային դրամաներում: Եգիպտական ​​կինոյի բնագավառում նա երկրորդն էր դերասանուհի Ֆաթեն Համամայից հետո սիրային ֆիլմերում նկարահանվելու թվով: 1980-ական թվականներին Ֆաթհին հեռացել է ռոմանտիկ դերերից և նկարահանվել ավելի բարդ դերերում՝ հանդես գալով սոցիալական և քաղաքական թեմաներում[7]:

«Ավտոտնակ» (1995 թ.) ֆիլմում միայնակ մորը մարմնավորած դերի համար արժանացել է մրցանակի[9], որտեղ նրա հերոսուհին մեկուսացած և աղքատ՝ իր հինգ երեխաների հետ ապրում էր ավտոտնակում, և առողջության վատթարացման պատճառով նա երեխաներից աստիճանաբար հրաժարվում է՝ տալով այլ ընտանիքների: Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա և Ֆաթհին այն նկարագրում է իբրև իր խաղացած «ամենադժվար և ցավալի դերը»[7]: Ըստ գրող Նագլա Էլ-Բազի՝ ֆիլմը կարողացավ բարձրացնել գերբնակեցման հիմնախնդիրը[10]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթհին երկու անգամ ամուսնացած է եղել, երկրորդ ամուսնուց դուստր ունի՝ Յասմինը: 1992 թվականին ամուսնացել է հայտնի եգիպտացի լրագրող և հաղորդավար Համդի Քանդիլի հետ[7]:

Ֆաթհին աջակցում է պաղեստինյան ազգայնականներին և պան-արաբիզմին: Երբ 1967 թվականին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը Վեցօրյա պատերազմից հետո հրաժարական տվեց, Ֆաթհին միացավ ցուցարարներին, որոնք բողոքում էին նրա հեռանալու դեմ, ինչը նա չեղյալ հայտարարեց օրեր անց: Հարցազրույցների և հանրային միջոցառումների ժամանակ Ֆաթհին կրում էր ավանդական պաղեստինյան գյուղական հագուստ, որպես համերաշխության նշան[7]:

Ընտրյալ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթություններ
1968 Սիրո գեղեցկությունը Հայամ
1968 Ցնծություն Բոսայնա
1968 Harami al-waraka մյուզիքլ
1970 Al-mirayya Քարիմա
1971 Khamsa share' al-habaib
1971 Rehla laziza Զահրա
1972 A Nose and Three Eyes Նագվա
1974 Bedur
1974 Կյանքիս ամենագեղեցիկ օրերը
1976 Արցունքների համար ժամանակ չկա
1976 Time Moon
1977 Սոնյա and the Madman Սոնյա
1977 Սիրային խելահեղություն Մոնա
1979 Ալեքնսադրիա...Ինչու՞ Սառա
1980 Սերն արևին չի տեսնում
1980 Անտուն
1984 Անհայտը Նադյա
1986 Վարձու գերեզմանոցներ Նաբիլյա
1988 Imraa Motalaka Սալվա
1985 Կասկած
1989 Հինդի և Քամելիայի երազանքը Քամելիա
1990 Սուպերմարկետ պրոդյուսեր
1990 Taht el-sifr Ռագյա
1995 Ավտոտնակը Նաոմի
1998 Համերգ երջանկության փողոցում Սոնյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «نجلاء فتحى و ميرفت أمين يكشفون اسرار خاصة عن حياتهم الشخصية فى لقاء نادر»։ Nile TC (YouTube Channel) (Arabic) 
  2. «14 معلومة عن نجلاء فتحي.. تزوجت 4 مرات وغيّرت اسمها بسبب زهرة العلا»։ MBC (Arabic)։ 22 December 2015 
  3. «نجلاء فتحي.. فنانة تزوجت سرًا وقدمت الإغراء بجراءة»։ gololy (Arabic)։ 4 March 2013 
  4. «جميلات السينما المصرية بدون عمليات التجميل» [Beautiful Egyptian cinema artists without cosmetic surgery]։ Akhbar el-Yom (Arabic) (Cairo, egypt)։ 29 October 2014։ Արխիվացված է օրիգինալից 10 May 2016-ին։ «وتميزت الفنانة نجلاء فتحي بالرقة والبراءة وجمال الملامح بدون عمليات التجميل، ولدت لوالدين مصريين بالجنسية من أصل شركسي باسم "فاطمة الزهراء حسين فتحي" ولدت في محافظة الفيوم، واكتشفها المنتج والكاتب عدلي المولد واختار لها اسمها الفني الفنان الراحل عبد الحليم حافظ. [Characterized by her kindness and innocent beauty without cosmetic surgey, Naglaa Fathy was born to Egyptian parents of Circassian descent in Faiyum. She was discovered by producer and writer Adly El-Mowalid, and her stage name was given by Abdel Halim Hafez.]» 
  5. «Naglaa Fathy - Biography Celebrity»։ en.thewikistar.com։ Վերցված է 2017-01-19 
  6. «Naglaa Fathy - Actor - Filmography، photos، Video»։ elCinema.com (անգլերեն)։ Վերցված է 2017-01-19 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Abou El-Magd Nadia (16–22 November 2000)։ «Naglaa Fathy: Soft as Steel»։ Al-Ahram (Arabic) (508) (Cairo, Egypt)։ Արխիվացված է օրիգինալից 16 June 2013-ին 
  8. 8,0 8,1 «Naglaa Fathy»։ ElCinema.com 
  9. The Hollywood Reporter, Wilkerson Daily Corporation, 1995, p. 54, https://books.google.am/books?id=rV0IAQAAMAAJ&q=Naglaa+Fathi&dq=Naglaa+Fathi&hl=en&sa=X&ei=Cmq7UaLbIofi9gSc8oGQDA&ved=0CFkQ6AEwCA, վերցված է 2013-06-13 
  10. El-Baz Nagla (1997)։ «Egyptian Cinema and the problem of Child Labour»։ Ramses College։ Վերցված է 2013-06-13