ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Նյուպորտում (2014)
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Նյուպորտում (2014 թվականի սեպտեմբերի 4-5), 26-րդ բարձր մակարդակի հանդիպում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների միջև[1][2]։ Հանդիպումը տեղի է ունեցել Նյուպորտ քաղաքում (Հարավային Ուելս)։
Հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա ՆԱՏՕ-ի երրորդ գագաթնաժողովն է, որը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում. առաջինը Լոնդոնում անցկացվել է 1977 թվականին, իսկ մյուսը՝ 1990 թվականին։ ՆԱՏՕ-ի պատմության խոշորագույն գագաթաժողովներից մեկը՝ 33 գործընկեր երկրների, այդ թվում՝ միջազգային կազմակերպության (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ) շուրջ 60 բարձրաստիճան պաշտոնյաներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակցել են գագաթնաժողովին[3]։
«Սառը պատերազմի» ավարտից հետո առաջին անգամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ռուսական պատվիրակությունը չի հրավիրվել[4]։
Պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հրավիրված է եղել Մոլդովայի Հանրապետությունը[5]։
Օրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գագաթնաժողովի հարցերը նախ և առաջ վերաբերում Էին Աֆղանստանում տիրող իրավիճակին[6], մասնավորապես, քննարկվել Է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից տեղական ուժային կառույցներին անվտանգության ապահովման գործառույթների փոխանցման գործընթացը, ինչպես նաև 2015 թվականին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր խորհրդատվական-ուսուցողական առաքելության ծավալման հեռանկարները։
Առանց պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների ուշադրության չի անցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Գագաթնաժողովի նախօրյակին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ այն դեպքում, երբ «Ռուսաստանն ապակայունացնում Է Ուկրաինան» և «անօրինական կերպով անեքսիայի է ենթարկել» Ղրիմը, ՆԱՏՕ-ն պետք է «կենտրոնանա Արևելյան դաշնակիցների երաշխիքների վրա»[7]։
Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որոշվել է ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում շուրջ 4000 մարդուց բաղկացած բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ խումբ ստեղծել[8][9]։ Հիմնական բազան և ուժերի հրամանատարական կենտրոնը նախատեսվում է տեղակայել Մեծ Բրիտանիայում։ Ռուսաստանի հետ սահմանակից երկրներում (Լեհաստան, Մերձբալթյան երկրներ) զորքերի տեղափոխման և ծավալման նախատեսվող ժամկետը չի գերազանցում 48 ժամը[8]։
- Տեղի է ունեցել Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը։ Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ այդ հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության բարելավման հարցերը[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ NATO Summit Wales 2014
- ↑ NATO Summit Wales 2014
- ↑ В Великобритании стартует саммит НАТО
- ↑ Россию не пригласили на саммит НАТО
- ↑ Молдова вперше братиме участь у саміті НАТО, який пройде в Південному Уельсі Archived 2014-08-13 at the Wayback Machine. (ուկր.)
- ↑ Наступний саміт НАТО відбудеться у вересні у Південному Уельсі Archived 2014-08-17 at the Wayback Machine.(ուկր.)
- ↑ Кемерон радить НАТО зробити «невелике попередження» у відповідь на будь-яку загрозу(ուկր.)
- ↑ 8,0 8,1 Jonathan Marcus (2014-09-05)։ «Ukraine truce shaken by new shelling»։ BBC News (անգլերեն)։ BBC։ Վերցված է 2014-09-08
- ↑ John-Thor Dahlburg (2014-09-05)։ «NATO creates 'spearhead' to deter Russia» (անգլերեն)։ Associated Press։ Վերցված է 2014-09-06
- ↑ НАТО зробить партнерство з Україною сильним Archived 2014-08-15 at the Wayback Machine. (ուկր.)