Յուրի Յարալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Յարալով
Յուրի Յարալով.jpg
Ի ծնեՅուրի Ստեփանի Յարալով
Ծնվել է1911 օգոստոսի 24
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էհոկտեմբերի 31, 1983(1983-10-31) (տարիքը 72)
Վախճանի վայրՄոսկվա
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ

Յուրի Ստեփանի Յարալով (Յարալյան, օգոստոսի 24 (սեպտեմբերի 6), 1911, Թիֆլիս - 1983, հոկտեմբերի 31, Մոսկվա), խորհրդային ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան-պատմաբան։ Ճարտարապետության դոկտոր (1967), պրոֆեսոր (1971ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Ադրբեջանական արդյունաբերական ինստիտուտը։ 1974 թվականից եղել է ճարտարապետության տեսության և պատմության կենտրոնական ԳՀԻ (Մոսկվա) տնօրենը, 1957 թվականից ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի Լենինյան և պետական մրցանակների պետական կոմիտեի անդամ, 1965 թվականից՝ ԽՍՀՄ ճարտարապետների միության քարտուղար։ Զբաղվել է խորհրդային ճարտարապետության պատմության և տեսության հարցերով։ Հեղինակել է Աշտարակի թատրոնի նախագիծը, մի շարք աշխատություններ՝ նվիրված հայկական ճարտարապետությանը, Ալեքսանդր Թամանյանին: «Ճարտարապետության համընդհանուր պատմություն» բազմահատոր աշխատության ղեկավար (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1979)[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аштарак, М., 1947.
  • Таманян, М., 1950.
  • Города Арменни, М., 1950.
  • Архитектура Армении, М., 1950 (համահեղինակ).
  • Национальное и интернациональное в советской архитектуре, 2 изд.перераб. и доп., М., 1985.
  • Город-герой, Москва, 2 изд. доп., М., 1985 (համահեղինակ).
  • Рафаел Исраелян, М., 1986 (համահեղինակ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Члены союза»։ uaa.am։ Վերցված է 2019-07-21 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png