Յուսեֆինա Դելանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուսեֆինա Դելանդ
Ծնվել էհոկտեմբերի 1, 1814(1814-10-01)[1]
ԾննդավայրՀորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Մահացել էմարտի 8, 1890(1890-03-08)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունգրող, ուսուցչուհի և կանանց իրավունքների պաշտպան
Ծնողներհայր՝ Louis Deland?[1]

Յուսեֆինա Դելանդ (շվեդերեն՝ Josefina (Josephine) Deland, հոկտեմբերի 1, 1814(1814-10-01)[1], Հորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - մարտի 8, 1890(1890-03-08)[1], Փարիզ, Ֆրանսիա[1]), շվեդ գրող, իրավապաշտպան, ֆեմինիստ, ֆրանսերենի ուսուցչուհի։ Շվեդիայի թոշակառու ուսուցիչների ասոցիացիայի (շվեդերեն՝ Svenska lärarinnors pensionsförening) հիմնադիր և նախագահ (1855-1859 թվականներին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուսեֆինա Դելանդը բալետի դերասան Լուի Դելանդի և դերասանուհի Մարիա Դելանդի դուստրն է։ Նրա հայրը, որ լյուքսեմբուրգյան արմատներ ուներ, մի քիչ ֆրանսերեն գիտեր. ինքը, Յուսեֆինան, Ֆրանսիա է մեկնել վաղ տարիքում։ Արդյունքում նա դարձել է ֆրանսերենի ուսուցչուհի Ստոկհոլմում, իսկ 1839 թվականին հրատարակել է իր գիրքը ֆրանսերենով։

Դելանդն ուսուցչի աշխատանքից բացի ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ` դառնալով շվեդ առաջին ֆեմինիստուհիներից մեկն այն պատմական ժամանակաշրջանում, երբ երկրում գոյություն չուներ կանանց իրավունքների համար կազմակերպված պայքար։ 1852 թվականին սկսել է հանրային քննարկում առ այն, որ պետությունը թոշակ չի հատկացնում կին ուսուցիչներին և դաստիարակներին, որոնք հաճախ են հայտնվում աղքատության շեմին։ 1855 թվականին նրա ջանքերի շնորհիվ ստեղծվել է պետական Svenska lärarinnors pensionsförening ֆոնդը։ Սակայն նրա առաջնային պահանջը, որը վերաբերում էր ֆոնդի` կանանց կողմից հիմնադրված լինելուն, ինչպես նաև` նրա «ագրեսիվ» պահվածքը ծաղրվել ու մերժվել է զանգվածային լրատվամիջոցների կողմից, և բանավեճը երկար ժամանակ հիշվել է նրա «Ոչ մի տղամարդ, ոչ մի տղամարդ» խոսքերով[2]։ Յուսեֆինան ժամանակակիցների կողմից բնութագրվել է որպես «կրքոտ ու գրավիչ կին, որի տղամարդկային պահվածքը զազրելի տպավորություն կթողներ ներկաների վրա, եթե միայն այն չմեղմվեր նրա մազերի ոսկե փայլով ու նրա աչքերի վառ խաղով»[2]։

1859 թվականին Դելանդը հեռացել է Շվեդիայից` մեկնելով Ֆրանսիա։ Կենսաթոշակային ֆոնդի նախագահի պաշտոնում նրան փոխարինել է հասարակական գործիչ Սոֆյա Ահլբոմը։

Նույն տարի Օգոստ Սաֆսթրյումի Mamsell Garibaldi eller Inga herrar, inga herrar! (Մամսել Գարիբալդին կամ Ոչ մի տղամարդ, ոչ մի տղամարդ) պիեսը ցուցադրվել է Ստոկհոլմի Հումլեգարդ թատրոնում, որը ծաղրանկարում էր Յուսեֆինա Դելանդին։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilhelmina Stålberg: Anteckningar om svenska qvinnor
  • Chief editor: Nils Bohman, Svenska män och kvinnor. 2, C-F
  • Johan Carl Hellberg : Ur minnet och dagboken om mina samtida personer och händelser efter 1815 / Åttonde delen. Oscar I:s sista regeringsår och riksdag, vicekonung och prinsregeringar, 1856—1857

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Josephine Deland — P. 16.
  2. 2,0 2,1 Josephine Deland, urn: sbl:17409, Svenskt biografiskt lexikon (art av O. WlESELGREN.), hämtad 2015-06-20.