Յուն Յոջոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուն Յոջոն
կորեերեն՝ 윤여정
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1947(1947-06-19)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԿեսոն, Hwanghae, Չոսոն[2]
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունՀանյանգի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինJo Young-nam?[3]
Պարգևներ և
մրցանակներ
 Youn Yuh-jung Վիքիպահեստում

Յուն Յոջոն (կորեերեն՝ 윤여정, հունիսի 19, 1947(1947-06-19)[1], Կեսոն, Hwanghae, Չոսոն[2]), հարավկորեացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Մինարի» ֆիլմում խաղացած դերով, որի համար ստացել Է «Օսկար», «BAFTA» և Ամերիկայի կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում, ինչպես նաև առաջադրվել է «Critics՝ Choice Movie Awards» մրցանակի[8][9][10][11]։ Առաջին հարավկորեացի դերասանուհին է, որը արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի։ Նկարահանվել է նաև «Սպասուհին» սերիալում (Ասիական կինոմրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար), «Փողի համը» և «Լեդի Բաքուս» ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուն Յոջոն ծնվել է Հվանգհեդո նահանգի Քեսոն քաղաքում և մեծացել է Սեուլում։ Նա Հանյանգի համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի էր՝ «կորեերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ, երբ անցել է 1966 թվականին TBC-ի անցկացված բաց լսումները։ Յունը թողել է քոլեջը և 1967 թվականին որպես դերասանուհի առաջնաելույթ է ունեցել «Միստր Գոնգ» հեռուստատեսային դրամայում[12]։ 1971 թվականին Յունը հայտնի է դարձել ճակատագրական կանանց երկու անմոռանալի կերպարներով։ Քիմ Կի Յոնի «Կրակի կինը» ֆիլմը դարձել է կոմերցիոն հիթ և արժանացել է քննադատների հավանությանը, ինչի համար նա Սիտժեսի կինոփառատոնում արժանացել է լավագույն դերասանուհի մրցանակին։ Դրան հաջորդել է MBC-ի պատմական «Չան Հուեյբին» դրաման, որում խաղացել է տխրահռչակ թագավորական հարճի դերը։ Քիմը համարվում էր Կորեայի առաջին ոճակենտրոն փորձարարական ռեժիսորը[13], և Յունը առիթը բաց չի թողել խաղալու ռիսկային, սադրիչ կերպարներ, որոնք ուսումնասիրում էին կնոջ հոգեբանության գրոտեսկը նրա հետ համագործակցությամբ (ինչպիսին է «Միջատ կինը»)[14]։ Նա նաև հաճախ դերեր է խաղացել հեռուստասերիալներում, որոնք պատկերում են նոր սերնդի ժամանակակից կնոջը, հատկապես Կիմ Սու Հյոնի սցենարով գրված «Խորթ մայրը» ֆիլմում։

Իր ժողովրդականության գագաթնակետին Յունը, այն բանից հետո, երբ 1975 թվականին ամուսնացել է երգիչ Ջո Յոն Նամի հետ, այնուհետև ներգաղթել է Միացյալ Նահանգներ, լքել է դերասանական մասնագիտությունը։ 1984 թվականին վերադարձել է Կորեա և վերսկսել է կարիերան։ Նա և Ջոն ամուսնալուծվել են 1987 թվականին[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 윤여정│그 여자의 여정Korea Economic Daily, 2009.
  2. 2,0 2,1 2,2 배우 윤여정 "부산 사투리 연기 위해 입주 과외 구했죠"Maeil Business Newspaper, 2018.
  3. 1970년대 ‘충무로 누벨 바그’ 윤여정The Dong-a Ilbo.
  4. Winners - Oscars 2021 NewsABC, 2021.
  5. Youn Yuh-jung Hilariously Calls Brits ‘Very Snobbish People’ In BAFTA SpeechHuffPost.
  6. 'Minari' Star Yuh-Jung Youn Makes History With SAG AwardsThe Hollywood Reporter.
  7. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  8. «Winners / Nominees 2021». goldenglobes.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  9. «The 27th Annual Screen Actors Guild Awards | Screen Actors Guild Awards». sagawards.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  10. «2021 EE British Academy Film Awards: The Nominations». bafta.org (անգլերեն). 2021 թ․ մարտի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  11. «2021». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  12. «Yoon Yeo-jeong» 윤여정. Korean Movie Database (կորեերեն). Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  13. Lee, Yong-Kwan. «The Sunlit Path: Another Side of Kim Ki-young and Mapping the Korean Cinema of the 1950s». The House of Kim Ki-young. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 28-ին.
  14. «Youn Yuh-jung». Korean Film Biz Zone. Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին.
  15. «ko:1970년대 '충무로 누벨 바그' 윤여정». The Dong-a Ilbo (կորեերեն). 2004 թ․ հունվարի 29. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուն Յոջոն» հոդվածին։