Յուհան Էուսթբյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուհան Էուսթբյո
Johan Austbø.jpg
Ծնվել էհոկտեմբերի 23, 1879(1879-10-23)
ԾննդավայրLavik, Høyanger, Sogn og Fjordane, Նորվեգիա
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1945(1945-12-22) (66 տարեկանում)
Վախճանի վայրHokksund, Բուսկերուդ, Նորվեգիա
Մասնագիտությունլեզվաբան, կոմպոզիտոր և գրող
ՔաղաքացիությունՆորվեգիա
Johan Austbø Վիքիպահեստում

Յուհան Էուսթբյո (նորվ.՝ Johan Austbø, հոկտեմբերի 23, 1879(1879-10-23), Lavik, Høyanger, Sogn og Fjordane, Նորվեգիա - դեկտեմբերի 22, 1945(1945-12-22), Hokksund, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի մանկավարժ, պարող, բանաստեղծ, երգահան, երգիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհան Էուսթբյոն ծնվել է 1879 թվականի հոկտեմբերի 23-ին Սոգն օֆ Ֆյուրանեի Լավիկ մունիցիպալիտետի Իկյեֆորդ վայրում (Ikjefjord) : Իր սերը պոեզիայի նկատմամբ արտահայտվել է, երբ նա ուսանող էր Սոգնդալ քաղաքի Բարձրագույն ժողովրդական դպրոցում: Իր ուսուցիչներից մեկը՝ Jens Kvåle-ն, հրապարակեց Nynorsk periodical Ungdom (Youth) ամսագրում[1] իր առաջին բանաստեղծությունը: Ժողովրդական դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Էլվերումում գտնվող մանկավարժական քոլեջ[2]: Քոլեջն ավարտելուց հետո նա աշխատել է որպես ուսուցիչ Frønningen և Fresvik նորվեգական գյուղերում: 1906 թվականին նա տեղափոխվել է Բերգենում գտնվող Lepsøya կղզի[2]: Այնտեղ նա ծառայել է որպես ուսուցիչ Skotselv բանակային դպրոցում մի քանի տասնամյակ շարունակ:

1920-ական թվականների սկզբին Յուհան Էուսթբյոն կենտրոնական անձ էր համարվում Norwegian Folk Ballad Society (Norwegian: Den norske folkeviseringen) գրական միությունում: Իր «Folkedansen i 20 år. 1903—1923» (20 лет народному танцу, 1903—1923) գրքում նա նկարագրել է իր ճանապարհորդությունը դեպի Ֆարերյան կղզիներ 1911 թվականին, երբ 70 նորվեգացիներից բաղկացած պատվիրակությունը ճանապարհորդում էր կղզիներով, որպեսզի ավելի լավ ուսումնասիրեր ավանդական Ֆարերյան պարը: Դրանից հետո նա երկրով մեկ հիմնհադրեց մի քանի երիտասարդական միությունները՝ ազգային պարը քարոզելու նպատակով:

Յուհան Էուսթբյոն շատ է հրապարակումներ կատարել նորվեգական Nynorsk Vekeblad (Nynorsk Weekly) շաբաթաթերթում՝ սկսած վերջինիս հիմնադրման 1934 թվականից մինչև իր մահը: Այնտեղ նա շատ հոդվածներ է գրել և հրապարակել է մի քանի բանաստեղծություններ: Բացի այդ՝ նա գրել է մեծ թվով գրական ստեղծագործություններ, ներառյալ՝ պատմվածքներ, բանաստեղծական ժողովածուներ, մանկական գքրեր և նորվեգացի հայնագործ, կետասպան և նավային մագնատ Սվեն Ֆոյնի և Ռուալ Ամունդսենի արշավախմբում ընդգրկված Օլաֆ Բյուոլանի մասին կենսագրություններ: Յոհանի հետ սովորած Աննա Էլեֆսեն Կոնֆսբերգի խոսքերով՝ նա գրել է ամենահայտնի ժողովրդական երգը՝ «Bind deg ein blomekrans» (Պատրաստել ինքդ քեզ համար ծաղկեպսակ):

Յուհան Էուսթբյոն մահացել է 1945 թվականի դեկտեմբերի 11-ին Էվրե Էյկեր մունիցիպալիտետի Հոկսուն քաղաքում:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհան Էուսթբյոն բազում երգերի հեղինակ է: Նրա ամենահայտնի երգը «Den svalande vind»-ն է (Սառեցնող քամի): Նա այս երգը երգել է Folkemusikkhalvtimen (Ժողովրդական երաժշտության կես ժամ) ռադիոհաղորդման եթերում 1939 թվականին: Երգը ձայնագրվել է տարբեր երգիչների կողմից, ինչպիսիք են Lillebjørn Nilsen, Finn Kalvik և Helene Bøksle: Երգի երաժշտությունը հիմնված է հին ժողովրդական երգի վրա, իսկ տեքստում Էուսթբյոն պատմում է դժբախտ սիրո պատմություն «Attom fjella her sør» (լեռներից այն կողմ սարերում): Յուհան Էուսթբյոն շատ զարմացած էր, որ երգը գրելուց մի քանի տասնամյակ անց այն ճանաչվում էր որպես ժողովրդական («folk song from Telemark»), тմինչդեռ երգի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը ինքն 1ր հեղինակել:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհան Էուսթբյոն եղել է ֆերմեր և շինարար Հանսի (Hans Einarson Østerbø) և Սիգրիդի (Sigrid Botolfsdatter Måren) որդին: Ինքը՝ Յուհան Էուսթբյոն, դարձել է դաշնակահար Հոկոն Էուսթբյոյի պապը և լուսանկարիչ Frode Fjerdingstad-ի (ծնվ. 1975) ու նկարիչ Bard Ash-ի նախապապը:

Ընտրյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհան Էուսթբյոյի գրչին են պատկանում հետևյալ ստեղծագործությունները.

  • Austbø, Johan (1904). Heim. Voss: Unglydens bokhandel.
  • Austbø, Johan (1906). Korn og kransar. Voss.
  • Austbø, Johan (1908). Einar Tambeskjelvar: ei sogebok i kvæde. Bergen: Det Vestlandske Maalkontor.
  • Austbø, Johan (1911). Paa urudd veg: fortelnad. Берген.
  • Austbø, Johan (1919). Fagerheim : spel i tri vendingar. Risør: Erik Gunleikson.
  • Austbø, Johan (1923). Olav Sletto. Ein studie. Oslo.
  • Austbø, Johan, & Einar Øygard (ed.) (1923?). Folkedansen i 20 aar: 1903—1923. Ski: Den norske folkeviseringen.
  • Austbø, Johan, & Olaf Hanssen (1928). Bar og blom: til upplesing i ungdomslag / samla av Johan Austbø og Olaf Hanssen. Oslo: Norli.
  • Austbø, Johan, & Olaf Hanssen (1930). Bar og blom: til upplesing i ungdomslag, Andre samlingi / samla av Johan Austbø og Olaf Hanssen. Осло: Norli.
  • Austbø, Johan, & Olaf Hanssen (1932). Bar og blom: til upplesing i ungdomslag, Tridje samling / samla av Johan Austbø og Olaf Hanssen. Oslo: Norli.
  • Austbø, Johan (1933). Skjemtboka: Norsk humor. Осло: Norli.
  • Austbø, Johan (1939). Norsk skjemt. Oslo: Norli.
  • Austbø, Johan (1941). Bjørgulv og brørne hans: forteljing for born. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1942). Snodige sellar. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1943). Sissel: ei gløgg og forlevande smågjente. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1943). Festtalar: i selskap og samkomor, i lag og lyd, i gjestebod og gilde. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1943). Høvisk framferd: sed og skikk. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1943). Svend Foyn: mannen og verket hans. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1945). Olav Bjåland: idrottsmann og polfarar. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1946). Gunnar og geitosten, med tekningar av Jens R. Nilssen. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1948). Sissel reiser til Oslo. Օսլո:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Haffner, Vilhelm, Karl Sofus Marius Bjørnstad, & Tallak Olsen Lindstøl. 1949.
  2. 2,0 2,1 Bjørkum, Andreas, & Jarle Bondevik. 1979.