Յուլիանա Փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիանա Փաշա
Juliana Pasha.jpg
Բնօրինակ անունJuliana Pasha
Ծնվել էմայիսի 20, 1980(1980-05-20)[1] (43 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
Ժանրերփոփ և Էթնիկական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Commons-logo.svg Juliana Pasha Վիքիպահեստում

Յուլիանա Փաշա (ալբ․՝ Juliana Pasha1980, մայիսի 20, 1980(1980-05-20)[1], Տիրանա, Ալբանիա), ալբանացի փոփ երաժիշտ։ Ալբանիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիանա Փաշան ծնվել է 1980 թվականին, Բուրրելիում։ 2010 թվականին Բուրրելի քաղաքապետից ստացել է Բուրրելի պատվավոր քաղաքացու կոչում։ 2010 թվականին Եվրատեսիլ մրցույթից հետո Յուլիանա Փաշան "Sa e shite zemren" երգի կատարման համար ստացել է "Kenga Magjike" փառատոնի առաջին մրցանակը։ X Factor երաժշտական ծրագրի Ալբանիայի և Կոսովոյի տարբերակի առաջին փուլում եղել է ուսուցիչ և ժյուրիի անդամ։

Եվրատեսիլ 2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիանա Փաշան կատարում է "t's All About You" երգը

2009 թվականի դեկտեմբերի 27-ին Յուլիանա Փաշան ստացավ Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի մասնակցության իրավունք։ 2007-2008 թթ. նա մասնակցել էր փառատոներին՝ գրավելով 3-րդ և 2-րդ տեղերը "Qielli i ri" և Լուիզ Էջլիի հետ "Një jetë" դուետով։ Մրցույթում նա անցավ եզրափակիչ փուլ, որին ներկայացավ 15 համարի ներքո Թուրքիայի ներկայացուցչից հետո և գրավեց 16-րդ տեղը 25 մասնակիցներից՝ ստանալով 62 միավոր (առավելագույն 12 միավորն ստացել է Մակեդոնիայից)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցին՝ թե ինչ դեր է խաղում կրոնը նրա կյանքում, պատասխանել է, որ հավատում է աստծուն և այդտեղ գտնվում է նրա օգնությամբ[2]։ Յուլիանան կներգրավվի նաև Hanna (PH) նախագծում, որը պայքարում է Ալբանիայում արյան վրեժի ավանդույթի դեմ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Oslo 2010 Live: press conference coverage day six!»։ escdaily.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-23-ին։ Վերցված է 2010 թ․ մայիսի 30 
  3. Frøysnes Astrid (մայիսի 26, 2010)։ «Albanias MGP-finalist aktiv i kampen mot blodhevn»։ Norea Mediemisjon (Norwegian)։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-31-ին։ Վերցված է 2010 թ․ մայիսի 30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]