Յորդիս Գրյոնթոֆթ Ռակներունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յորդիս Գրյոնթոֆթ Ռակներունդ
Arkitekten Hjørdis Grøntoft.JPG
Ծնվել էհուլիսի 11, 1878(1878-07-11)
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էհոկտեմբերի 13, 1918(1918-10-13) (40 տարեկանում)
Մահվան վայրԴրամեն, Նորվեգիա
ՔաղաքացիությունՆորվեգիա
ԿրթությունԹագավորական գեղարվեստական ակադեմիա
Մասնագիտությունճարտարապետ
ԱմուսինNils M. Raknerud
Hjørdis Grøntoft Վիքիպահեստում

Յորդիս Գրյոնթոֆթ Ռակներունդ (ի ծնե՝ Grøntoft, նորվ.՝ Hjørdis Grøntoft Raknerud, հուլիսի 11, 1878(1878-07-11), Քրիստիանիա, Նորվեգիա - հոկտեմբերի 13, 1918(1918-10-13), Դրամեն, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ։ Նա ճարտարապետությամբ 1898 թվականից զբաղվելով Նորվեգիայում և Շվեդիայում՝ Սկանդինավիայի առաջին կին ճարտարապետներից մեկն էր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sandsgården-ի հարկի համար ստորագրված նախագիծը, Յևիկ (1898)

Ռակներունդը մեծացել է Կրիստիանիայում (ներկայումս՝ Օսլո, Նորվեգիա), որտեղ նրա հայրը՝ Հագբարդ Օգոստոս Գրոնտոֆը (1847-84), առևտրական էր: Նա երեք տարի անցկացրել է Կրիստիանիա Կունստ-ոգ Հաանդվարսկսկոլեում, ստանալով կրթություն ճարտարապետության ոլորտում (1895-97)։ Կրթությունը ավարտելուց հետո նա սովորել է Օվե Էկմանի և Հոլգեր Սինդինգ-Լարսենի հետ։ 1898 թվականին նախագեծ է Sandsgården-ը՝ մեծ տուն Յևիկում, որտեղ կային նաև խանութներ և գրասենյակներ։ Նրա ստորագրված նախագծերը 1898 թվականի մայիսից գտնվում են համայնքային արխիվում[3]։ Հայդի Ֆրոնկնեսթադը, որն ուսումնասիրել էր Գրյոնթոֆթ Ռակներունդ կենսագրականը, նշում է, թե կանանց համար որքան անսովոր էր 19-րդ դարի վերջում կոմերցիոն կառույց նախագծելը[4]։

1898 թվականին նա շարունակել է իր ուսումը Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ նա եղել է ամենաառաջին կին ուսանողներից մեկը: Մի նամակում նա գրել է. «Համենայն դեպս, ես այս դասարանում առաջին կինն եմ...»[4]։

Երբ նա վերադառնում է Լոնդոնից՝ Նորվեգիայում ճարտարապետների համար քիչ հնարավորություններ կային։ 1904 թվականին նա տեղափոխվում է Շվեդիա՝ Մալմյո, որտեղ նա աշխատում էր որպես քաղաքային ճարտարապետ։ Նա նաև նախագծում էր ինտերիերներ և կահույք։ Նրա կողմից նախագծված որոշ կառույցներ տեսանելի են Մալմյոյից և Լունդից։ Մալմյոյից հետո կրթությունը շարունակելու համար նա տեղափոխվում է Փարիզ։ Այստեղ էլ նա ծանոթանում է Նիլս Ռակներունդի հետ, որի հետ 1908 թվականին ամուսանում է[4][3]։

Զույգը բնակություն հաստատեց Նորվեգիայի ահարվում՝ Դրամեն քաղաքում, որտեղ Յորդիսը շարունակում էր նախագծել նախագծել բնակելի շենքեր և կահույք։ 1918 թվականին, Իսպանական գրիպով վարակվելուց հետո, նա հոկտեմբերի 13-ին թոքաբորբից մահանում է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Froknestad, Heidi (2012)։ Mjøsmuseet Årbok 2012: Sandsgården i Gjøvik og arkitekten Hjørdis Grøntoft (Norwegian)։ էջ 19 
  2. «Folketelling 1900 for 0301 Kristiania kjøpstad: Hjørdis Grøntoft» (Norwegian)։ Digitalarkivet։ Վերցված է 25 October 2015 
  3. 3,0 3,1 3,2 «Hjørdis Grøntoft Raknerud» (Norwegian)։ Localhistorie.no։ Վերցված է 25 October 2015 
  4. 4,0 4,1 4,2 Finborud Børresen, Mette (14 February 2013)։ «En målbevisst dame med revolver» (Norwegian)։ NRK: Hedmark og Oppland։ Վերցված է 25 October 2015