Յոն Սթեֆենսոն ֆոն Թեչներ
Յոն Սթեֆենսոն ֆոն Թեչներ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Սելթյարնարնես, Հյովյուդբորգարսվայդիդ, Իսլանդիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա և Իսլանդիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական |
Ծնողներ | հայր՝ Stephen von Tetzchner? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ |
Յոն Սթեֆենսոն Ֆոն Թեչներ (նորվ.՝ Jon Stephenson von Tetzchner, օգոստոսի 29, 1967, Սելթյարնարնես, Հյովյուդբորգարսվայդիդ, Իսլանդիա), Opera Software ընկերության համահիմնադիր[1]։
Opera Software-ում աշխատելու տարիներին ֆոն Թեչներն իր ձեռքբերումերի համար ստացել է բազմաթիվ պարգևներ։ 2005 թվականին նա Համաշխարհային էկոնոմիկական ֆորումի «Նոր գլոբալ առաջնորդներիի ֆորումի» անդամ էր։ 2009 թվականին ֆոն Թեչները բջջային կապի արդյունաբերությունը ձևավորող Informa վերլուծական ընկերության 40 առաջնորդների շարքում էր և GigaOM բլոգով 15 բջջային կապի հեղինակություններից մեկն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1967 թվականի օգոստոսի 29-ին Ռեյկյավիկում։ Ֆոն Թեչներն ունի Օսլոյի համալսարանի համակարգչային գիտությունների մագիստրոսի աստիճան։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Opera Software
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ավարտելուց հետո 1991-1995 թվականներին ֆոն Թեչները աշխատել է որպես Norwegian Telecom Research (Telenor) նորվեգական ընկերության գիտական աշխատակից։ 1944 թվականին իր կոլեգա Գեյր Իվարսյոյի հետ մշակել է MultiTorg Opera բրաուզերի համակարգը։ Նախագծի վրա աշխատանքը սկսվել էր ընկերությունում, սակայն Գեյրն ու Յոնը արտոնագրեցին, ստեղծեցին սեփական ընկերությունը և շարունակեցին աշխատանքը բրաուզերի վրա։ Հիմա հայտնի Opera բրաուզերը, չնայած մրցակցությանը, ճանաչվածություն է ձեռք բերել։ Opera Software, երբ տեղափոխվեց Օսլո, ուներ ավելի քան 500 աշխատակից։
2005 թվականի ապրիլի 21-ին ֆոն Թեչները հայտարարեց, որ եթե Opera 8 բրաուզերի ներբեռնումների քանակը 4 օրվա ընթացքում հասնի միլիոնի, ապա ինքը Նորվեգիայից Ատլանտյան օվկիանոսով կլողա դեպի ԱՄՆ[2]։ Ներբեռնումների քանակը միլիոնի հասավ և Opera Software-ը հայտարարեց, որ ֆոն Թեչները կպահի իր խոսքը։ Ապրիլի 25-ին և 26-ին Opera-ի պաշտոնական կայքում օվկիանոս կտրելու ոչ լուրջ «փորձ» և արագ «կործանում» է նկարագրվում[3]։ Պատմությունը լուսաբանվեց ամբողջ աշխարհում և տեխնոլոգիական, և ընդհանուր լուսաբանման մամուլով[4]։
2007 թվականի օգոստոսի 29-ին ֆոն Թեչների 40-ամյակի առթիվ Opera Software-ը հայտարարեց, որ կթողարկի առաջին հանրային Kestrel ալֆա-տարբերակը, դա Opera 9.5-ի աշխատանքային անվանումն է։ Ֆոն Թեչների ամենամեծ ցանկությունը այդ տարբերակի նախնական գործարկումն էր, որը նա մշակել էր ավելի քան մեկ տարի[5]։
2010 թվականի հունվարի 5-ին Յոնը լքեց Գլխավոր գործադիր տնօրենի աթոռը, որը նա զբաղեցրել էր հիմնադրման օրվանից սկսած մոտ 15 տարի[6][7]։ Դրանից հետո Թեչները շարունակեց աշխատել ընկերությունում որպես խորհրդատու[8]։ 2011 թվականի հունիսի 30-ին տնօրենների խորհրդի հետ տարաձայնությունների պատճառով Թեչները լքեց ընկերությունը[9]։
Vivaldi Technologies
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 7-ին Յոն ֆոն Թեչները գրանցել է VIVALDI առևտրական դրոշմանիշը[10], իսկ 2013 թվականի օգոստոսի 26-ին` Vivaldi Technologies մասնավոր ընկերությունը[11]` 3 միլիոն նորվեգական կրոն կանոնադրական կապիտալով (մոտ 350 հազար Եվրո)։ Ընկերության գլխավոր մասնաշենքը գտնվում է Իսլանդիայի Ռեյկյավիկ քաղաքում։ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին ընկերությունն ուներ ավելի քան 20 աշխատակից, որոնցից շատերը Յոնի նախկին ընկերության` Opera Software-ի նախկին աշխատակիցներն են։
Նոր ընկերության առաջին արտադրանքը Vivaldi.net պորտալն է, որը բացվել է 2013 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այդ պորտալի պատճառներից մեկը Յոնը օգտագործողներին ուղղված բաց նամակում Արխիվացված 2014-08-06 Wayback Machine (ռուսերեն թարգմանություն Արխիվացված 2014-02-01 Wayback Machine) նշել էր My Opera կայքի փակումը։ Մասնավորապես նա ասել է.
Vivaldi.net-ը միակ նախագիծը չէ, որի վրա աշխատում է Vivaldi Technologies ընկերությունը։ Այսպես, 2014 թվականի փետրվարի 3-ին օնլայն հրատարակվող «Համակարգիչ» (Компьютерра) շաբաթաթերթում Յոն ֆոն Թեչները ասել է, որ «մենք աշխատանք ենք տանում նոր հետաքրքիր նյութի վրա»[12], այդ թվում 2014 թվականի հունվարից կա բաց էջ` Vivaldi.com, որտեղ հաղորդվում է ընկերության նոր արտադրանքների նախապատրաստության մասին։
2015 թվականի հունվարին Թեչները ներկայացրեց Vivaldi բրաուզերը[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Opera: Executive team» (անգլերեն). Opera Software. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «The one million download challenge of Opera 8: Opera's CEO will swim from Norway to the USA» (անգլերեն). Opera Software. 2005 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Opera: The 1 Million Download Challenge» (անգլերեն). Opera Software. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Bajinder Pal Singh (2006 թ․ փետրվարի 26). «Phantom of the Opera». Express India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Olafur Arnason (2007 թ․ օգոստոսի 29). «Happy birthday Jon» (անգլերեն). Opera Desktop Team. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Haavard (2010 թ․ հունվարի 5). «Jon steps down as CEO of Opera» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Jon S. von Tetzchner (2010 թ․ հունվարի 5). «Opera announces new CEO» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Opera appoints Lars Boilesen new Chief Executive Officer» (անգլերեն). Opera Software. 2010 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Jon S. von Tetzchner is leaving Opera Software» (անգլերեն). Opera Software. 2011 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «The brand page for the VIVALDI trademark by Jon S. von Tetzchner» (անգլերեն). Trademarkia. 2013 թ․ հուլիսի 7.
- ↑ «Информация о регистрации компании Vivaldi Technologies» (նորվեգերեն). PROFF. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Йон Течнер: «Vivaldi — не просто новое имя My Opera»» (ռուսերեն). Компьютерра.
- ↑ Бывший гендиректор Opera показал новый браузер Vivaldi Արխիվացված 2015-01-28 Wayback Machine // TJournal, 27 января 2015
- ↑ Основатель Opera представил новый браузер Vivaldi // RG.ru Digital, 27.01.2015
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- OPERA: Разговоры о свободе // Linux Format : журнал. — 2006. — № 02 (76). — С. 54-57.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Speaker: Jon S. von Tetzchner (անգլ.)