Յոհան Կաբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Կաբայ
ֆր.՝ Yohan Cabaye
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յոհան Կաբայ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Թուրքուեն, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 174
Քաշ 71
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա ՊՍԺ
Համար 4
Պատանեկան կարիերա
1998-2004 Ֆրանսիա Լիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2011 Ֆրանսիա Լիլ 191 (31)
2011—2014 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 79 (17)
2014-ներկա Ֆրանսիա ՊՍԺ 28 (1)
Ազգային հավաքական
2003 Ֆրանսիա Ֆրանսիա մինչև 17 6 (0)
2004-2005 Ֆրանսիա Ֆրանսիա մինչև 19 17 (2)
2005-2006 Ֆրանսիա Ֆրանսիա մինչև 20 4 (1)
2006-2008 Ֆրանսիա Ֆրանսիա մինչև (երիտ.) 15 (3)
2010-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 38 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յոհան Կաբայ (ֆր.՝ Yohan Cabaye, հունվարի 14, 1986(1986-01-14)[1][2][3], Տուրկուեն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբայը սկսել է ֆուտբոլ խաղալ հինգ տարեկանում՝ Տուրկուեն քաղաքի միակ ֆուտբոլային ակումբում։ Յոթ տարեկանից հետո նրան տեղափոխում են «Լիլ»։ Կաբայն անցակցրեց 6 տարի «Լիլ»ի մանկապատանեկան ակումբում, ինչից հետո տեղի ունեցավ նրա դեբյուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ 2004/05 մրցաշրջանում։ Այդ մրցաշրջանում նա օգնեց իր թիմին հաղթել Ինտերտոտյի գավաթը։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձավ հիմնական կազմի խաղացող և նա առաջին անգամ հանդես եկավ Չեմպիոնների Լիգայում՝ Կլոդ Պյուելի գլխավորությամբ։ Ռուդի Գարսիան, ով եկել էր փոխարիելու Պյուելին, Կաբային տեղադրեց փլեմեյքերի դիրքում։ Հենց այս դիրքում երևացին նրա ամենալավ կողմերը։ Ամենահաջողը Կաբայի համար եղավ 2009/10 մրցաշրջանը, որտեղ Կաբայը խփեց 15 գնդակ՝ կիսպաշտպանի դիրքում խաղալով։ 2010/11 մրցաշրջանում Կաբայը օգնեց Լիլի հհաղթել՝ և՛ առաջնությունը և՛ գավաթը։ Դրանից հետո նրանով սկսվեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, որոնց թվում էր նաև Նյուքասլը։

«Նյուքասլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսին Կաբայը կնքում է 5 տարվա պայմանագիր անգլիական Նյուքասլի հետ։ Առաջի գնդակը թիմի կազմում Կաբայը խփել է Ուիգան Ատլետիկի 2011/12 մրցաշրջանի 9-րդ տուրի հադիպման ժամանակ։ Այդ գոլով նա հաղթանակ պարգևեց իր թիմին։ Լիգայի գավաթի՝ Բլեքբեռնի դեմ հանդիպման ժամանակ Յոհանը աչքի ընկավ երկրորդ անգամ։ Գրավելով դարպասը տուգանային հարվածից և խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ[4]։ 2012 թվականի առաջին խաղում Յոհանը տուգանայինից գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը[5][6]։ Դա եղավ Նյուքասլի երկրորդ գոլը, իսկ այդ խաղում Նյուքասլը հաղթեց 3-0 հաշվով։

Պարի Սեն Ժերմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ձմռանը Կաբայով հետաքրքրված էին մի շարք եվրոպական ակումբներ։ Պայքարում հաղթեց ֆրանսիական ՊՍԺ։ Հունվարի 29-ին Կաբայը անցավ բուժզննում և կնքեց 3 ու կես տարվա պայմանագիր։ Տրանսֆերը կազմեց €20 մլն

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանն ու իր կինը՝ Ֆիոնան, ունեն 3 աղջիկ. Միլա(ծնվ. 24.12.2009), Շառլիզ(ծնվ. 01.09.2013), Ռոմի (ծնվ. 27.05.2015)[7]:

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա «Լիլ»

  • Լիգա 1՝ չեմպիոն՝ (1), 2010/11
  • Ֆրանսիայի գավաթակիր՝ (1), 2011
  • Ինտերտոտոյի գավաթ՝ (1), 2004

Ֆրանսիա «ՊՍԺ»

  • Լիգա 1՝ չեմպիոն՝ 2013/14, 2014/15
  • Ֆրանսիայի գավաթակիր՝ (1), 2013/14, 2014/15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. King, Dan (26 октября 2011). «Բլեքբեռն 4 Նյուքասլ 3 (After Extra Time)» (անգլերեն). NUFC.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 27 октября 2011-ին.
  5. «Նյուքասլ-Մանչեսթեր Յունայթեդ խաղի վիդեոտեսագրություն» (անգլերեն). GoalsArena.org. 4 января 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  6. Marshall, Anthony (5 января 2012). «Cabaye: "One Of My Best"» (անգլերեն). NUFC.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  7. «La jolie Fiona Cabaye a donné naissance, ce mercredi 27 mai, à son troisième enfant... Congrats !» (ֆրանսերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Կաբայ» հոդվածին։