Յոհանա Լոյզինգեր
Յոհանա Լոյզինգեր գերմ.՝ Johanna Loisinger | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1865[1][2] |
Ծննդավայր | Բրատիսլավա, Ավստրիական կայսրություն[3] |
Մահացել է | հուլիսի 20, 1951[3] (86 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3] |
Գերեզման | Friedhof St. Leonhard |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, դաշնակահարուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Johann Loisinger?[1], մայր՝ Maria Mayr?[1] |
Ամուսին(ներ) | Alexander of Battenberg? |
Երեխա(ներ) | Zwetana Gräfin von Hartenau?[1] և Assen Hartenau?[1] |
Յոհանա Լոյզինգեր՝ Վիքիպահեստ | |
Յոհանա Լոյզինգեր (բուլղար․՝ Йохана Лойзингер, գերմ.՝ Johanna Maria Louise Loisinger, 18 ապրիլի, 1865, Բրատիսլավա – 20 հուլիսի, 1951, Վիեննա), ավստրիացի դերասանուհի, դաշնակահարուհի և օպերային երգչուհի (սոպրանո)։ Ամուսինը՝ Ալեքսանդր Բատենբերգը, եղել է Բուլղարիայի առաջին իշխանը գերմանական Բատենբերգների տոհմից, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (15 ապրիլի, 1880)[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհանա Լոյզինգերը ծնվել է 1865 թվականի ապրիլի 18-ին Բրատիսլավայում, Յոհան Լոյզինգերի ու Մարիա Մեյերի ընտանիքում։
Երաժշտական կրթություն ստանալուց հետո ելույթ է ունեցել Պրահայի, Տրոպաուի, Լինցի, Դարմշտադտի թատրոններում։ Հայտնի է եղել Մոցարտի ստեղծագործությունների կատարումներով։
1889 թվականի փետրվարի 6-ին Ֆրանսիայի Մենտոնա քաղաքում Յոհանա Լոյզինգերն ամուսնացել է արքայազն Ալեքսանդր Բատենբերգի հետ (1857-1893)[5]։ 1886 թվականի օգոստոսի 21-ին Ալեքսանդր Բատենբերգը զրկվել էր գահից, և իր կնոջ հետ նա բնակություն է հաստատում Ավստրիայի Գրաց քաղաքում։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Կրում-Ասենը, կոմս Խարտենաու (1890-1965) և Վերա Ցվետանան, կոմսուհի Խարտենաու (1893-1924): Ամուսնու մահից հետո Յոհանա Լոյզինգերը տեղափոխվել է Վիեննա, որտեղ զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել է երաժշտական կազմակերպության մեկենաս։ Մի որոշ ժամանակ նա զբաղեցրել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի նախագահի պաշտոնը։
Յոհանա Լոյզինգերը մահացել է 1951 թվականի հուլիսի 20-ին Վիեննայում։ Թաղված է St. Leonhard Cemetery քաղաքային գերեզմանատանը՝ իր դստեր կողքին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #130231266 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Список генералам по старшинству. СПб 1880 г.
- ↑ «Family of Johanna Maria Louise Loisinger and Alexander the I Joseph, Count of Hartenau, Prince of Hessen-Darmstadt, Prince of Bulgaria (Hesse - Battenberg)». Nobelcircles.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Johanna Loisinger, wife of Prince Alexander of Bulgaria». Unofficialroyalty.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prince Alexander And His Two Loves: From Princess To Opera Singer! (անգլ.)
- Studio portrait of Johanna Loisinger Countess von Hartenau (անգլ.)
- Hartenau, Johanna Gräfin v. geb. Loisinger (1865-1951) / Porträt, linksblickendes Brustbild Արխիվացված 2018-05-05 Wayback Machine (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհանա Լոյզինգեր» հոդվածին։ |
|
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Բրատիսլավա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 20 մահեր
- 1951 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- 21-րդ դարի օպերային երգիչներ
- Ավստրիացի դաշնակահարներ
- Ավստրիացի դերասանուհիներ
- Ավստրիացի սոպրանոներ
- Ավստրիացի օպերային երգիչներ