Յոզեֆ Բուբենկո
Քաղաքացիությունը | Չեխոսլովակիա և Սլովակիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 21, 1951 (73 տարեկան) | ||
Ծննդավայր | Պրեշով, Սլովակիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յոզեֆ Բուբենկո (սլովակ.՝ Jozef Bubenko, մարտի 21, 1951, Պրեշով, Սլովակիա), չեխոսլովակցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ներկայում սլովակ ֆուտբոլային մարզիչ է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ֆուտբոլիստ Բուբենկոն հանդես է եկել երկու ակումբներում։ Խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Տատրանում», սակայն նա ձեռքբերումներ է ունեցել մեկ այլ ակումբի կազմում՝ Բանսկա Բիստրիցայի «Դուկլայում»։ Չեխոսլովակիայի գավաթի 1980-1981 թվականների խաղարկությունում Յոզեֆ Բուբենկոյի թիմը հասել է մրցաշարի եզրափակիչ փուլ, որտեղ ոչ-ոքի խաղալով Պրահայի թիմակիցների հետ՝ պարտվել է 11-մետրանոցներով։
Մարզչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզելով Բարդեյովի թիմը՝ Բուբենկոն նրան դուրս է բերել Սլովակիայի Բարձրագույն խումբ՝ դրանով հասնելով ակումբի պատմության մեջ ամենաբարձր հաջողությանը[1]։
1996 թվականին գլխավորել է Բրատիսլավայի «Ինտերը»։ Եվ կրկին Բուբենկոն թիմի հետ հասել է ամենաբարձր նվաճումներին։ Փուլերով՝ 1997-1998 և 1998-1999 թվականներին թիմը նվաճել է բրոնզ և արծաթ, հաջորդ երկու տարիներին՝ ոսկի։ Ավելին, նույն երկու մրցաշրջաններում նվաճվել են Սլովակիայի երկու գավաթները։ Այսպիսով, 1999-2000 և 2000-2001 թվականների մրցաշրջաններում Բուբենկոյի գլխավորությամբ «Ինտերը» ձևակերպել է ոսկե դուբլ[2]։ Այդ նվաճումը մինչ այսօր չի կրկնվել։
2002 թվականի հունիսի 5-ին նա հեռացել է «Ինտերից»՝ պայմանագիր կնքելով հունական «Պանիոնիոս» ակումբի հետ[3]։ Ակումբում ղեկավարման առաջին շրջանում նա թիմին երկու անգամ որակավորել է ՈՒԵՖԱ-ի գավաթի համար, որի խաղարկությունում մրցակիցը երկրորդ ռաունդում «Բարսելոնան» էր[4]։ 2003-2004 մրցաշրջանից հետո Բուբենկոն ընտանեկան պատճառներով լքել է ակումբը[1]։
2004 թվականի օգոստոսին նա դարձել է Սլովակիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, որտեղ այդ պաշտոնում փոխարինել է Լադիսլավ Յուրկեմիկին[5]։ Բուբենկոն ընտրական փուլը լավ է անցկացրել թիմի հետ՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հետ վաստակելով 19-ական միավոր։ Բայց խփած և բաց թողած գոլերի տարբերության պատճառով առաջնություն է մեկնել Ռուսաստանի հավաքականը։ 2005 թվականին նա վերադարձել է Աթենքի «Պանիոնիոս», սակայն 2006 թվականի փետրվարին հրաժարական է տվել անբավարար արդյունքների պատճառով[5]։
Նույն թվականին վերադարձել է Սլովակիա, որտեղ գլխավորել է Տրնավայի «Սպարտակը», սակայն այստեղ էլ լավ արդյունքներ չի գրանցել։ 11 խաղից հետո Բուբենկոն լքել է ակումբը, իսկ նրա փոխարեն եկել է Յոզեֆ Ադամեցը[5]։ Նոյեմբերին երկրորդ անգամ եկել է «Հերակլիս»։ Նախկին նվաճումներին չի կարողացել հասնել, ավելին՝ 2007-ի փետրվարին հեռացել է ակումբից։
2011 թվականին Բուբենկոն մարզել է հայկական «Միկա» ակումբը[6]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողի
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Չեխոսլովակիա «Դուկլա» (Բանսկա-Բիստրիցա)
- Չեխոսլովակիայի Գավաթի եզրափակչի մասնակից․ 1980-1981
Մարզչի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեխոսլովակիա «Տատրան»
- Չեխոսլովակիայի Գավաթի եզրափակչի մասնակից․ 1991-1992
- Սլովակիա «Ինտեր» (Բրատիսլավա)
- Սլովակիայի չեմպիոն՝ 1999-2000 2000-2001
- Սլովակիայի առաջնության արծաթե մեդալակիր․ 1998-1999
- Սլովակիայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 1997-1998, 2001-2002
- Սլովակիայի Գավաթակիր․ 1999-2000, 2000-2001
- Սլովակիայի լավագույն մարզիչ․ 2000
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Jozef Bubenko novým trénerom SR "21"» (սլովակերեն). Profutbal.sk. 28.06.2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 09.05.2012-ին.
- ↑ «Rekordy a rarity slovenskej futbalovej ligy» (սլովակերեն). Pravda.sk. 22.02.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 09.05.2012-ին.
- ↑ «Jozef Bubenko definitívne podpísal Panioniosu Atény» (սլովակերեն). SME.sk. 05.06.2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 10.05.2012-ին.
- ↑ «Bubenko ukončil svoje pôsobenie v Panioniose Atény» (սլովակերեն). Mesto.sk. 24.05.2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 10.05.2012-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Bubenko v Panioniose skončil» (սլովակերեն). Korzar.sme.sk. 22.02.2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 10.05.2012-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Ժոզեֆ Բուբենկոն` «Միկայի» գլխավոր մարզիչ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на transfermarkt.de (գերմ.)
- Профиль на footballdatabase.eu (անգլ.)
- Профиль на soccerway.com (ռուս.)
|