Jump to content

Յասմին Կուրտիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յասմին Կուրտիչ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1989(1989-01-10)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Črnomelj, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 88 կգ
Դիրք կիսապաշտպան

Յասմին Կուրտիչ (սլովեն.՝ Jasmin Kurtič, հունվարի 10, 1989(1989-01-10)[1][2], Črnomelj, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի ֆուտբոլիստ, «Զյուիդտիրոլ» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ Հավաքականի պատմության մեջ զբաղեցնում է երրորդ տեղը՝ խաղացած խաղերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտիչը Պոդգորիցայի «Մլադոստ» ակումբի սան է, որին միացել է 2002 թվականին։

2007 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Սլովենիայի ֆուտբոլի երկրորդ լիգայի «Բելա Կրայինա» ակումբ իր հայրենի քաղաքից։ 2010 թվականին ֆուտբոլիստն արդեն տեղափոխվել է Առաջին լիգայի ակումբ՝ «Գորիցա»։ Արդյունքում ֆուտբոլիստը ակումբում մնացել է 6 ամիս։

2010 թվականի դեկտեմբերի 18-ին Յասմինը 4 և կես տարվա պայմանագիր է կնքել «Պալերմո» ֆուտբոլային ակումբի հետ, որը սկսել է գործել 2011 թվականի հունվարին։ Կուրտիչը դարձել է չորրորդ սլովենացին, ով ակումբ է եկել 2010/11 մրցաշրջանում: «Պալերմոյում» ֆուտբոլիստը նորամուտը նշել է 2011 թվականի հունվարի 12-ին «Կյևոյի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում: «Պալերմոն» այդ խաղում հաղթել է 1:0 հաշվով: 2011 թվականի փետրվարի 13-ին Յասմինը նորամուտը նշել է A սերիայում «Ֆիորենտինայի» դեմ խաղում, որն ավարտվեց «Պալերմոյի» պարտությամբ 2:4 հաշվով:

2011 թվականի օգոստոսի 1-ին Կուրտիչը վարձավճարով տեղափոխվել է В սերիայի «Վարեզե» ակումբ։ В սերիայում ֆուտբոլիստը նորամուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 27-ին «Բարի»-ի դեմ խաղում: 2013 թվականին Կուրտիչը տեղափոխվել է «Սասուոլո»։ 2014 թվականի հունվարի 31-ին ֆուտբոլիստը վարձակալության է տրվել մինչև մրցաշրջանի ավարտը «Տորինոյում»: 2015 թվականի սեպտեմբերի 1-ին վարձավճարով տեղափոխվել է «Ֆիորենտինա»։ Իր նորամուտը նշել է սեպտեմբերի 18-ին։ «Գենգամի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում թիմի կազմում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 21-ին՝ «Ատալանտայի» դեմ խաղում:

2015 թվականի հունիսի 25-ին պայմանագիր է կնքել Բերգամոյի «Ատալանտա» ակումբի հետ։ Սակայն 2018 թվականից խաղացել է մեկ այլ իտալական ակումբում։ 2020 թվականի հունվարին Կուրտիչը վարձավճարով տեղափոխվել է «Պարմա», իսկ նույն տարվա ամռանը ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

2020 թվականի հունվարի 10-ին Կուրտիչը վարձավճարով տեղափոխվել է «Պարմա» մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը, որի ավարտին ակումբը պարտավոր էր գնել նրա իրավունքները[3]։ Նա պայմանագիր է կնքել «խաչակիրների» հետ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը[4]։

2021 թվականի հուլիսի 18-ին Կուրտիչը միացել է ՊԱՕԿ-ի հունական ակումբին երկամյա վարձակալության պայմանագրով[5][6]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յասմինը 2 պաշտոնական հանդիպում է անցկացրել Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում:

2012 թվականի մայիսի 26-ին Կուրտիչը իր նորամուտն է նշել հիմնական հավաքականում Հունաստանի դեմ խաղում, որտեղ հավասարեցրեց հաշիվը տուգանային հարվածով։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Գոլերը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
№ Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
12012 թվականի մայիսի 26Կուֆշտայն Արենա, Կուֆշտայն, ԱվստրիաՀունաստան Հունաստան1–11–1Ընկերական հանդիպում
22020 թվականի նոյեմբերի 15Ստոժիցե, Լյուբլյանա, ՍլովենիաԿոսովո Կոսովո1–12–1ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2020/2021

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ[7]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաք Այլ Ընդհանուր
Դիվիզոն ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր
Բելա Կրայինա2007/08Երկրորդ լիգա27320——293
2008/0922210——232
2009/1025210——262
Ընդհանուր 747400000787
Գորիցա2010/11Առաջին լիգա15020——170
Պալերմո2010/11Սերիա A4110——51
2012/1331010——320
Ընդհանուր 351200000371
Վարեզե (վարձակալություն)2011/12Սերիա B38210—4[Ն 1]1433
Սասուոլո2013/14Սերիա A18020——200
Տորինո (վարձակալություն)2013/14Սերիա A162———162
Ֆիորենտինա(վարձակալություն)2014/15Սերիա A211205[Ն 2]0—281
Ատալանտա2015/16Սերիա A32220——342
2016/1737620——396
2017/18142104[Ն 2]0—192
Ընդհանուր 83105040009210
ՍՊԱԼ (վարձակալություն)2018-19Սերիա A16100——161
ՍՊԱԼ2018/19Սերիա A30610——316
2019/2016220——182
Ընդհանուր 629300000659
Պարմա2019/20Սերիա A20210——212
2020/2134420——364
Ընդհանուր 546300000576
ՊԱՕԿ (վարձակալություն)2021/22Սուպերլիգա115119[Ն 3]0—216
Ընդհանուր կարիերայի ընթացքում 427432511804147445
  1. ↑ матчи в плей-офф за повышение Серии B
  2. 1 2 матчи в Лиге Европы
  3. ↑ матчи в Лиге конференции

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. ↑ «Parma, ora è ufficiale: preso Kurtic». Corriere dello Sport – Stadio (իտալերեն). 2020 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  4. ↑ «JASMIN KURTIĆ È UN GIOCATORE DEL PARMA» (Press release) (իտալերեն). Parma Calcio 1913. 2020 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին. {{cite press release}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. ↑ «Jasmin Kurtić je potrdil prestop: Trener, tukaj sem, lačen sem zmag in naslovov» (սլովեներեն). Nogomania. 2021 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  6. ↑ «Επίσημο: Παίκτης του ΠΑΟΚ ο Κούρτιτς». sport-fm.gr (հունարեն). 2021 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  7. ↑ «Jasmin Kurtič – Nogometna zveza Slovenije» (սլովեներեն). Football Association of Slovenia. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.