Յան Շվերմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Շվերմա
Jan Sverma memorial Olsany Cemetery Prague CZ 052.jpg
Ծնվել էմարտի 23, 1901(1901-03-23)[1]
ԾննդավայրՄնիխովո Հրադիշտե, Կոլինի շրջան, Կենտրոնաչեխական շրջան, Չեխիա[2]
Մահացել էնոյեմբերի 10, 1944(1944-11-10)[2] (43 տարեկանում)
Մահվան վայրՆիժնիե Տատրի, Սլովակիա
ՔաղաքացիությունՉեխոսլովակիա
ԿրթությունInternational Lenin School
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և լրագրող
ԱմուսինMarie Švermová
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ
Քաղաքական կուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և ՉԽՍՀ հերոս
Jan Šverma Վիքիպահեստում

Յան Շվերմա (Sverma, 1901—1944), չեխոսլովակյան և միջազգային կոմունիստական շարժման գործիչ։ ՉԽՍՀ հերոս (հետմահու, 1969Չեխոսլովակիայի կոմկուսի (ՉԿԿ) անդամ 1921 թվականից։ Կրթությամբ՝ իրավաբան։ 1924 թվականին եղել է ՉԿԿ-ի օրգան «Վեչերնի ռուդե պրավո» թերթի խմբագիր։ 1926—1928 թթ. սովորել է Լենինյան դպրոցում (Մոսկվա1929 թվականից՝ ՉԿԿ ԿԿ և Քաղբյուրոյի անդամ, 1935 թվականից՝ Կոմինտերնի գործկոմի անդամության թեկնածու, 1935—1938 թթ.՝ Չեխոսլովակիայի ազգային ժողովի դեպուտատ (ՉԿԿ-ից), 1936—1938 թթ.՝ ՉԿԿ կենտրոնական օրգան «Ռուդե պրավո»-ի գլխավոր խմբագիր։ 1938 թվականին, Մյունխենի համաձայնագրի կնքումից հետո աշխատել է ՉԿԿ արտասահմանյան բյուրոյում, սկզբում՝ Փարիզում, 1940 թվականից՝ ԽՍՀՄ-ում։ Մասնակցել է 1944 թվականի Սլովակյան ազգային ապստամբությանը, որի ժամանակ էլ զոհվել է։ Գրել է Չեխոսլովակիայի պատմության, ազգային հարցի վերաբերյալ աշխատություններ։ Պարգևվատրվել է Լենինի շքանշանով (հետմահու, 1969

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 575 CC-BY-SA-icon-80x15.png