Յան Նալեպկա
Յան Նալեպկա չեխ․՝ Ján Nálepka | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1912[1] |
Ծննդավայր | Սլիշսկա Նովա Վես, Սլովակիա |
Մահացել է | նոյեմբերի 16, 1943[2][1] (31 տարեկանում) |
Մահվան վայր | Օվրուչ, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Մասնագիտություն | զինծառայող |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Q56084694? Q56154420? Սպիտակ առյուծի շքանշան Լյուդովիտ Շտուրի շքանշան և «Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալ |
Ján Nálepka Վիքիպահեստում |
Յան Նալեպկա(Nalepka, կեղծանունը՝ Ռևպկին, սեպտեմբերի 20, 1912[1], Սլիշսկա Նովա Վես, Սլովակիա - նոյեմբերի 16, 1943[2][1], Օվրուչ, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), սլովակյան պարտիզանական ջոկատի կազմակերպիչ և հրամաևատար, խորհրդային Միության հերոս (ետմահու, մայիսի 2,1945), Սլովակյան ազգային ապստամբության հերոս (մայիս 5,1945)։ 1934 թվականից ծառայել է չեխոսլովակյան բանակում։ 1941 թվականին Սլովակիայի ֆաշիստական խամաճիկ կառավարությունը այն զորամասը, որտեղ ծառայում էր Նալեպկա, ուղարկել է սովետա-գերմանական ճակատ։ 101-րդ սլովակյան գնդում Նալեպկան ստեղծել է հակաֆաշիստական հայրենասիրական կազմակերպություն։ 1943 թվականի մայիսին անցել է խորհրդային պարտիզանների կողմը և սլովոնական նախկին զինծառայողներից կազմել պարտիզանական ջոկատ։ Զոհվել է մարտում, ժիտոմիրի մարզի Օվրուչ քաղաքի ազատագրման ժամանակ։
Պարգևատրվել է Սպիտակ առյուծի I աստիճանի շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 2,2 Налепка Ян // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 153)։ ![]() |