Յանիս Պորուկ
Յանիս Պորուկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1871[1][2] |
Ծննդավայր | Druviena Parish, Գուլբենեի շրջան, Լատվիա[3] |
Վախճանվել է | հունիսի 25, 1911[3][1][2] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Polytechnikum Riga? (1892) և Ռիգայի պոլիտեխնիկ համալսարան (1905) |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
![]() |
Յանիս Եկաբի Պորուկ (Պորուկս, լատիշ․՝ Jānis Poruks, հոկտեմբերի 13, 1871[1][2], Druviena Parish, Գուլբենեի շրջան, Լատվիա[3] - հունիսի 25, 1911[3][1][2], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3]), լատվիացի բանաստեղծ, արձակագիր, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանիս Պորուկը ծնվել է 1871 թվականի հոկտեմբերի 1-ին (հոկտեմբերի 13) գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Դրեզդենի կոնսերվատորիան ու Ռիգայի տեխնիկական համալսարանը (1892)։ 1888 թվականին հրատարակել է իր առաջին պատմվածքը՝ «Purvaiņos»։
Տարվել է Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայությամբ և գրել է «Ապագայի կրոնը» աշխատությունը։
Լատվիա վերադառնալուց հետո Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում ուսումնասիրել է քիմիա (1897—1899) ու կոմերցիա (1901—1905)։ Ամուսնացել է 1902 թվականին։
Գրական գործունեությամբ զբաղվել է 1895‒1905 թվականներին։ Նրա ստեղծագործությունների թեմատիկան կապված է քնարերգության հետ։ Յանիս Պորուկի շատ բանաստեղծություններ դարձել են լատվիական ռոմանտիկական քնարերգության դասական նմուշներ։ Լատվիացի հայտնի կոմպոզիտորներ Ալֆրեդ Կալնինշը, Էմիլս Դարզինիշը, Էմիլիս Մելնհայլիսը երաժշտություն են գրել Պորուկի բանաստեղծությունների համար[4]։
Յանիս Պորուկն ունեցել է հոգեկան խանգարումներ և 1905 թվականից բուժվել է Ռիգայում ու Տարտուում, այդ թվում հայտնի հոգեբույժ Վլադիմիր Չիժի մոտ։ Մահացել է Յուրևի՝ հոգեկան հիվանդների համար նախատեսված բուժարանում։ 1924 թվականին նրա աճյունը վերաթաղվել է Ռիգայի Անտառային գերեզմանատանը։ Բանաստեղծի շիրմաքարը պատրաստել է Թեոդոր Զալկալնսը (1930)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հավերժական շարժիչ» (1894)
- «Մարգարիտ որոնողները» (1895)
- «Բարեմիտ մարդիկ» (1896)
- «Սպիտակ ծածկոցներ» (1908)
- «Кукажиня» (1899)
- «Թե ինչպես Ռուցնիսը դարձավ Ռուցե» (1898)
- «Աղքատները տոնավաճառում» (1901)
- «Ճեղքվածք տոհմում» (1905)
- «Մարտ Կնիպսկիի մոտ» (1898)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- I. Kopoti raksti, 5 sehj., Riga (Salks), 1905—1908; ibid., 4 sehj., Riga, (Golt), 1912—1914.
- Антология латышской поэзии, т. 1, М.‒Л., 1959
- История латышской литературы, т. 1, Рига, 1971; Latviešu literaturas vesture, sej. 3, Riga, 1956; Latviešu literaturas darbinieki, Riga, 1965.
- Maldonis V. Poruka ētikas problēmi. R., 1923; Mauriņa Z. Jānis Poruks un romantisms. R. 1929; Egle R. Poruku Jānis. R., 1930; Lapiņš J. Jānis Poruks. R., 1935; Dāle P. Gara problēmas. R., 1936; Apalups A. Jāņa Poruka smiekli
- Rakstniecības un mākslas gadagrāmata 1942. gadam. R., 1942; Poruka E. Atmiņas par Jāni Poruku *Latvju Mēnešr., 1943, 3-4; Ancītis V. Jānis Poruks
- Poruks J. Raksti. R., 1971. 1. sēj.; Egle K. Jānis Poruks։ Lit. rād. R., 1977; Vecgrāvis V. Nākamības cilvēka sirdsdedzi alkdams
- Lit. un Māksla, 1981, 16.X. V. Vecgrāvis
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Порук Янис Екабович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ ЛАТЫШСКАЯ ЛИТЕРАТУРА
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Порук Янис Екабович (ռուս.)
- letonika.lv
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Պորուկ» հոդվածին։ |
|