Յալմար Թեսեն
Յալմար Թեսեն անգլ.՝ Hjalmar Thesen | |
---|---|
Ծնվել է | 1925[1] |
Ծննդավայր | Հարավային Աֆրիկա |
Մահացել է | 2006[2] |
Քաղաքացիություն | ՀԱՀ, Հարավային Աֆրիկա և Նայսնե |
Մասնագիտություն | գրող |
Ծնողներ | հայր՝ Charles Wilhelm Thesen? |
Յալմար Փեթեր Թեսեն (անգլ.՝ Hjalmar Peter Thesen, 1925[1], Հարավային Աֆրիկա - 2006[2]), չորրորդ սերնդի հարավաֆրիկացի բնագետ գրող[3]։ Նրա բոլոր աշխատանքները նկարագրում են վայրի կենդանիների վտանգներով լի կյանքը Նայսնա քաղաքի շրջակայքում կամ Հարավային Աֆրիկայում։ Հեղինակը նաև լավ ծանոթ է Հարավային Աֆրիկայի պատմությանը և աֆրիկյան աբորիգենների կյանքին, որը հաճախ նկարագրում է իր աշխատանքներում։
Ինքնակենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յալմարի հայրը՝ Չարլզ Վիլհելմ Թեսենը, կիսով չափ անգլիացի է, կիսով չափ նորվեգացի, մայրը՝ Ջորջենա Թեսենը (Էլիզա Բեսի Ջորջիանա, անգլ.՝ Eliza Bessie Georgiana) ծնվել է Կանադայում՝ շոտլանդական ընտանիքում[3]։
1943 թվականի վերջին Յալմար Թեսենը դպրոցական ատեստատ է ստացել Գրեյամսթաունում և ընդունվել Հարավային Աֆրիկայի ռազմածովային նավատորմ, որտեղից ավելի ուշ գործուղվել է Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմ և ծառայել Հեռավոր Արևելքում[3]։
Քեյփթաունի համալսարանն ավարտելուց հետո ապագա գրողը սկսել է աշխատել ընտանեկան ընկերությունում, որին պատկանում էին փայտասղոցման գործարանը և մեծ անտառային տարածքները[3]։ Հետագայում Յալմարն ամուսնացել է Ջուդի անունով մի կնոջ հետ, բայց նրանք չունեին տուն և հորեղբայրը նրանց տվել է լողացող տուն, որը կառանված էր Քրեբս Քրիք գետում, և հարսանիքից հետո այս «մեղրամիսի տունը» մեկ տարի շարունակ կոչվում էր անգլ.՝ «Seahorse» («Ծովային ձի»)[4], ավելի ուշ՝ «Thesen»։ Ջուդիի և Յալմարի ընտանիքի պատվին կոչվել է նաև նախկին ռազմածովային երրորդ նավակը, որը Կնիսնա ծովից փրկել է կապիտան-լեյտենանտ Սթիվ Էրիքսենը (անգլ.՝ Steve Eriksen)[4]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վտանգավոր հարևանություն» (անգլ.՝ A Deadly Presence)
Գրողի առավել հայտնի ստեղծագործությունը, որը գրի է առնված անգլ.՝ National Character in South African English Children's Literature գրքում[5]։ Գիրքը լույս է տեսել 1982 թվականի օգոստոսի 31-ին, իսկ 1997 թվականին «Վտանգավոր հարևանություն» վեպը թարգմանվել է ռուսերեն և տպագրվել «Դրոֆա» և «Ալֆա-գիրք» հրատարակչությունների կողմից ստեղծված «Կանաչ շարք» գրքերի շարքում։
Այս վեպն այն մասին է, թե ինչպես է հազվագյուտ սև ընձառյուծը խեղվել մարդկանց կողմից և ստիպված եղել որսալ նրանց գոյատևելու համար։ Վեպի գործողության վայրը Նայսնա քաղաքի շրջակայքն է, որը գտնվում է Հարավային հրվանդանի վայրի անտառներում և լեռնաշղթաներում։
- «Վերադարձ» (անգլ.՝ The Way Back)
Գիրքը թողարկվել է 1993 թվականի հունիսի 30-ին[6]։ Ռուսերենով հրատարակվել է 1997 թվականին «Կանաչ շարք» գրքերի շարքում։ Այն պատմում է Աննա անունով մի կնոջ մասին, որը ծանր հիվանդությունից հետո վերադառնում է բնականոն կյանքին։ Դրան զուգահեռ պատմվում է նաև նրա սիրելի Ուրբաթ կատվի պատմությունը, որը մոլորվել էր վայրի Հարավային Աֆրիկայում և վերադառնում է Աննայի մոտ։
Գիրքը թողարկվել է 1991 թվականին[6] և վերահրատարակվել 1993 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ռուսերենով հրատարակվել է 1997 թվականին «Կանաչ շարք» գրքերի շարքում։ Այն պատմում է Հարավային Աֆրիկայի ծովային բնակիչների մասին։
Գիրքը պատմում է քարե դարի վերջին քարանձավային բնակիչների մասին, որոնք պատմության քմահաճույքով դեռ գոյատևել են ընդամենը երեք դար առաջ, երբ Հարավային Աֆրիկայում վայրէջք կատարեցին առաջին սպիտակամորթները։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1963 թվականին։
- «Օրերի երկիրը․ Քնիսնայի և հարավային հրվանդանի տարեգրությունը»[3] (անգլ.՝ Country days: Chronicles of Knysna & the southern Cape)
Գիրքը լույս է տեսել 1974 թվականին։ Այն բնագետ գրողի գրառումն է Հարավային Աֆրիկայի մասին։
- «Հսկաների ամրոցը» (անգլ.՝ The Castle of Giants)
Գիրքը լույս է տեսել 1969 թվականին։ Այն պատմում է Բուշմենների Հոտենտոտներ ցեղի մի տղայի հարաբերությունների և նրանց կողմից սպիտակամորթ մարդկանց տեսլականի մասին։
- «Անծանոթներ ծովից» (անգլ.՝ Strangers from the Sea)
Գիրքը լույս է տեսել 1969 թվականին։ Վերահրատարակվել է 1989 թվականին[6]։ Գիրքը պատմում է Հարիբ անունով աֆրիկացու կյանքի մասին։
Գիրքը թողարկվել է 1982 թվականին[6]։
- «Բանաստեղծություններ Աֆրիկյան տապանից» (անգլ.՝ Poems In Out of The African Ark)
Գիրքը լույս է տեսել 1988 թվականին[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յալմարը և նրա կինը՝ Ջուդին, ունեցել են երկու որդի՝ Գայը և Քրիստոֆերը, և երկու դուստր՝ Ջորջինան և Հարիեթը (Հաթի)[7]։ Նրանք ամբողջ ընտանիքով ապրում էին Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Կնիսնա քաղաքում, որը հայտնի տուրիստական ուղղություն է[3]։ Ջուդին մահացել է 2010 թվականին[7]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակի անգլերեն աշխատանքներին կարելի է ծանոթանալ Ազգային գրական-անգլիական թանգարանում (անգլ.՝ Nasionale Afrikaanse Letterkunde Museum en Navoringsentrum), որի հիմնական հավաքածուների թվում պահվում են նաև Յալմար Թեսենի գրառումները[8], որոնց հետազոտություններով զբաղվում է «Աֆրիկյան հետազոտությունների տեղեկատու ծառայությունների ազգային կենտրոնը» (անգլ.՝ NISC AS)[9],որը բացվել է 1995 թվականին Գրեյամսթաունում[10]։
Թեսենի գրառումները պահվում են նաև ԱՄՆ-ի խոշորագույն ազգային գրադարանում՝ Կոնգրեսի գրադարանում[11], Աֆրիկյան կառավարման համալսարանի գրադարանում[12] (անգլ.՝ The Management University of Africa) և Օքսֆորդի մանկական գրականության հանրագիտարանում[13]։
Հարուստ պատմություն ունեցող ժառանգած կալվածքը[14], որը դարձել է Քնիսնայի պատմության մի մասը և բազմաթիվ սերունդների հուշարձան-թանգարանը, ինչպես նաև տեղական ֆլորան և ֆաունան, ոչնչացվել է 2017 թվականի հրդեհից[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://books.google.ru/books?id=hxuNRg9Pl9EC
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.ancestry.com/search/categories/43/?name=_Thesen
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Creator Hjalmar Thesen» (HTML). www.tvtropes.org (անգլերեն). Վերցված է 23.6.2019-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ url-status (link)|website=
- ↑ 4,0 4,1 Seahorse II named to honour Thesens — Knysna-Plett Herald.
- ↑ National Character in South African English Children's Literature
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Thesen, Hjalmar Peter» (HTML). www.encyclopedia.com (անգլերեն). Վերցված է 23.6.2019-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ url-status (link)|website=
- ↑ 7,0 7,1 7,2 ««Часть истории Книсны в дыму»» (HTML). www.knysnaplettherald.com (անգլերեն). 2.7.2017. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ url-status (link)|website=
- ↑ ««Информация для всей Африки (ранее — NIPAD для всей Африки): исследования в Южной Африке»» (անգլերեն). Научная библиотека Университета Канзаса. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Профессор Ина Фьюри (անգլ.՝ Ina Fourie), доцент кафедры информатики Университета Претории, Линнвуд-Роуд Претория, г-жа Марлен Бургер (անգլ.՝ Marlene Burger), кафедра информатики, Университет Южной Африки. Bibliographic control in South Africa. World library and information congress: 73rd ifla general conference and council. 19—23 August 2007, Durban, South Africa.
- ↑ «NISC AS» (HTML). www.nisc.co.za (անգլերեն). «Национальный центр справочных служб африканских исследований». Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ url-status (link)|website=
- ↑ «Книги Ялмара Тесена» (HTML) (անգլերեն). Библиотека Конгресса. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Ялмар Тесен среди авторов в библиотеке Африканского университета управления Արխիվացված 2021-04-17 Wayback Machine(անգլ.) — The Management University of Africa (Library and Information Services)
- ↑ «Содержание в Оксфордской энциклопедии детской литературы» (HTML). www.catdir.loc.gov (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ url-status (link)|website=
- ↑ ««Усадьба Книсна — здание наследия»» (HTML). www.knysnamanor.co.za (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ url-status (link)|website=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Краткая история семьи Тесен и её связи с Книсной и окружающим районом»». www.thesenknysna.co.za (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (HTML) 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- Review by J. D. Seddon Четвертичные образования Северо-Западной Сахары(անգլ.) = Formations Quaternaires du Sahara Nord-Occidental // South African Archaeological Society. —