Յաանովյան եկեղեցի
Յաանովյան եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նարվա |
Դավանանք | քրիստոնեություն |
![]() | |
![]() | |
Յաանովյան եկեղեցի (էստ․՝ Narva Jaani kirik), չպահպանված պաշտամունքային կառույց Նարվայում։ Եղել է քաղաքի խորհրդանիշներից մեկը 7-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը[1]։
Գտնվել է քաղաքի պատմական մասում՝ Վիրու փողոց, 18 հասցեում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու շենքը 1641-1652 թվականներին շվեդական համայնքի համար կառուցել են տեղացի վարպետներ Էլիաս Մուրը և Հանս Սքիները, իսկ 1644 թվականից շինարարությանը մանսակցել են նաև Զաքարիա Հոֆմանը և Մաթիաս Դաուսը։ 1659 թվականին խոշոր քաղաքային հրդեհի պատճառով եկեղեցին զրկվել է տանիքից և զանգակատնից և վերականգնվել մոտ երեք տարի։ 1690 թվականին վերակառուցվել է ներսից և դրսից։ 1691 թվականին եկեղեցուն կից բացվել է անկելանոց տարեց ծխականների համար։
1704 թվականին ռուս կայսր Պետրոս I-ը գրավել է Նարվան։ Եկեղեցում տեղադրվել է իկոնոստաս և այն վերածվել է ռուս ուղղափառ եկեղեցու տաճարի՝ կոչվելով Ալեքսանդր Նևսկու անունով։ Որպես ուղղափառ եկեղեցի գործել է մինչև 1708 թվականի հունիսի 29-ին Փրչի Պայծառակերպության տաճարի օծումը և փակվել։ Պատարագներ այնտեղ անցկացվել են միայն Ս. իշխան Ալեքսանդր Նևսկու օրը[3]։ 1708 թվականին քաղաքից արտաքսված գերմանացիներին ժամանակի ընթացքում (1718 թվականին) թույլատրվել է վերադառնալ նախկին բնակության վայր։
1733 թվականին Աննա Յոհանովնայի գահակալությունից հետո շենքը հանձնվել է գերմանական համայնքին՝ նրանից վերցրած Դյոմսկի տաճարի փոխարեն։ Վերանորոգումից հետո քահանա Կասպար Մաթիաս Ռոդդենն այն օծել է 1734 թվականին Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով (Սուրբ Հովհաննեսի եկեղեցի)։ Եկեղեցին բազմիցս այրվել է (1747 և 1774 թվականներին), բազմիցս վերականգնվել է (1789 և 1849-1850 թվականներին), վնասվել հրետանային գնդակոծություններից Էստոնիայի անկախության պատերազմի ժամանակ (1919)։
Եկեղեցու շենքը քանդվել է 1944 թվականին՝ ռազմական գործողությունների ընթացքում։ 1950-ական թվականներին քանդվել են նաև նրա ավերակները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «НАРВА XVII ВЕКА — «ЖЕМЧУЖИНА ПРИБАЛТИКИ»»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-20-ին։ Վերցված է 2019-08-23
- ↑ Вид на Иоанновскую церковь. 1940 год
- ↑ Городъ Нарва. Краткий очерк Ругодивцева. С.-Петербургъ. Типография князя В. Оболенского. 1873
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Vt H. J. Hansen, Geschichte der Stadt Narva, 1858.