Յաակ Սալումետս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաակ Սալումետս
Դիրքը Խաղարկող
Ի ծնե տրված անունը Jaak Salumets
Յաակ Սալումետս
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1949 (75 տարեկան)
Ծննդավայր Էստոնիա Պաիդե, Էստոնիա
Ազգություն Էստոնիա Էստոնացի
Հասակ 193 սմ
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ`
Կալև Տալլին (1968–1979)
Որպես մարզիչ`
Կալև Տալլին (1985–1991)
ՖինլանդիաԼահտի (1991–1993)
ԼիտվաԺալգիրիս Կաունաս (1993–1994)
ԷստոնիաԿալև Տալլին (1994–1997)
ԷստոնիաՆիբիտ (1997–1998)
ԷստոնիաԷստոնիա (1993–1997)
Մրցանակներ

  • Էստոնական ԽՍՀ չեմպիոն (1968, 1971)
  • Էստոնիայի չեմպիոն (1995, 1996)
  • ԽՍՀՄ չեմպիոն (1991)
  • Լիտվայի չեմպիոն (1994)
Մեդալներ

Եվրոպայի առաջնություն
 Բրոնզ - Իսպանիա 1973

Յաակ Սալումետս (էստ.` Jaak Salumets, ծնվ.` հունվարի 30, 1949 թ.), ազգությամբ էստոնացի խորհրդային բասկետբոլիստ, մարզիչ, Եվրոպայի 1973 թ.-ի բասկետբոլի առաջնության բրոնզե մեդալակիր, 1968 թ.-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող։

Հանդես է եկել Տալլինի «Կալև» ակումբում (1968-1979 թթ.), ինչպես նաև կարճ ժամանակով՝ ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականում, սակայն մարզչի հետ ունեցած խնդիրների պատճառով դուրս է եկել կազմից[1]։

Մարզիկի կարիերան ավարտելուց հետո դարձել է մարզիչ։ Սկզբնական շրջանում մարզել է Էստոնիայի կանանց ազգային հավաքականը, այնուհետև, «Կալև» ակումբը, որը 1991 թվականին հաղթում է ԽՍՀՄ առաջնությունը։ 1993 թ.-ին Էստոնիայի բասկետբոլի հավաքականը Սալումետսի գլխավորությամբ զբաղեցնում է Եվրոպայի առաջնության պատվավոր 6-րդ տեղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гурвич Владимир. Яак Салуметс: Хочу быть диктатором, чтобы за все отвечать // Спорт-Экспресс (газета). — Դեկտեմբերի 18, 1996.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]