Միքայել Ապրեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մ. Ապրեսյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ապրեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Ապրեսյան
Դիմանկար
«Արցախ» գնդի հրամանատար
Ծնվել էՓետրվար 1, 1954
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ,
Մահացել էՄայիս 28, 2012
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Միքայել (Միշա) Մարտինի Ապրեսյան (փետրվարի 1, 1954(1954-02-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 28, 2012(2012-05-28), Երևան, Հայաստան, հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում), Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արցախ» գնդի հրամանատար, Արցախյան պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմի հերոս Միքայել Ապրեսյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 1-ին Երևանում։ Խորհրդային բանակի կազմում ծառայել է ԽՍՀՄ Հյուսիսային նավատորմում։ Ահա և այստեղ Միքայելը աչքի է ընկել ռազմական բնագավառում ցուցաբերած բարձր կազմակերպվածությամբ և պատրաստվածությամբ։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից Միքայելը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմին։ Զբաղվել է զենք-զինամթերքի ձեռքբերումներով նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից, այնուհետև տեղափոխել Հայաստան և Արցախ։ 1988 թվականին Միքայել Ապրեսյանը, Վարդանյան Սամվելի հետ միասին անդամագրվել են Արցախի «Վրիժառուներ» ջոկատին, որը իրականացնում էր հատուկ նշանակության օպերացիաներ (Շահումյանի շրջան (ԼՂՀ) -&nbsp։ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ և այլն)։ 1989 թվականին Միքայել Ապրեսյանը և Վարդանյան Սամվելը ստեղծել են «Արցախ գունդ» ռազմական միավորը, որը գործում էր Արցախի և Հայաստանի տարածքում՝ Արցախ գնդի I-ին հրամանատար Սամվել Վարդանյան, շտաբի պետ Միքայել Ապրեսյան։ 1991 թվականին Սամվել Վարդանյանի զոհվելուց հետո Միքայել Ապրեսյանը «Արցախ» գնդի ռազմական խորհրդի կողմից ընտրվել է հրամանատար։ Մասնակցել է Հայաստանի հյուսիսարևելյան և հարավային սահմանների պաշտպանությանը՝ Իջևան, Բերդ, Վահան գյուղ, Արծվաշեն, Գորիս և այլն, ինչպես նաև ԼՂՀ-ի ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին՝ Մարտակերտի շրջան-Մատաղիս, Վերին Հոռաթաղ, Դրնբոն, Կիչան, Չլդրան, Լենինավան, Չայլու և այլն, Ասկերանի շրջան։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Քարվաճառի և Քաշաթաղի ազատագրմանը։

Միքայելի հրամանատարությամբ "Արցախ գունդը" մասնակցել է նաև Շուշիի ազատագրման գործողություններին ապահովելով ինչպես զենք զինամթերքի մատակարարումը, այնպես էլ անմիջականորեն մասնակցելով ռազմական գործողություններին։

Ինչպես վկայում է իր զինակիցներից մեկը` Արցախ գնդի թիկունքի պետ, Թորոս Գյուլեսերյանը, նա այնքան տաղանդավոր էր իբրև մարդ և այնքան հմուտ՝ իբրև հրամանատար, որ պատերազմի ողջ ընթացքում իրենց գունդն ամենաքիչ զոհը տվեց։ Ինքը` Միշան, մի անգամ, կոնտուզիա է ստացել, բայց երբեք չի վիրավորվել[1]

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տված մի հարցազրույցի ժամանակ «Արցախ» գնդի հրամանատարն ասել է.

Մենք հազարներ չենք, բայց այն տղաները, ովքեր հաղթեցին պատերազմում, իսկապես կռվեցին, մեզ հետ են։ Այն տղաները, ովքեր իսկապես կռվեցին և դեռ կկռվեն, պետք է համախմբվեն կամ մեզ հետ, կամ այլոց՝ ովքեր կպահպանեն մեր սահմանները և հայրենիքը։ Դա վերաբերում է և՛ Սփյուռքին, և՛ Արցախին, և՛ Ջավախքին՝ համա՛յն հայությանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]