Մ․ ֆոն դեր Նոննեի եկամտաբեր տներ (Նահանգային փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մ․ ֆոն դեր Նոնեի եկամտաբեր տներ (նահանգային փողոց), կառուցվել են 1895, 1898 թվականներին՝ ճարտարապես Մ․ֆոն դեր Նոննեի նախագծով։ Երկահարկ շինությունը գտնվում է Հանրապետության հրապարակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին շենքի նախագիծը մշակվել է 1895 թվականին նույն տարում շինարարությունը իրականացվել է, իսկ 1896 թվականից արդեն «Եվրոպական համարներ» անվամբ շինությունը վարձով է տրվել որպես սեղանով կահավորված սենյակներ։ Երկրորդ շենքի հատակագիծը հաստատվել է 1898 թվականին։ 1899 թվականին շենքը տրվել է Պոլտավական գնդին եկեղեցական ենթաբաժինների համար։ Կողաշենքը զբաղեցնում է Նահանգային տպարանը։ Առաջին մասնաշենքը երկհարկանի է՝ շենքի մի հատվածի տակ գտնվող նկողով։ Շինությունների հիմնական խումբը, որն ունի մոտավորապես նույն պարամետրերը (20․0, 25․0 մ²), հավաքված է միջանցքի երկու կողմերի երկայնքով։ Գլխավոր մուտքի տեղադրությունը կողային է։ Երկրորդ մասնաշենքը ևս երկհարկանի է, նկուղով, բայց ավելի ցածր և կառուցված է կապակցման տեղում առանց սեփական առևտրական պատի կիրառման ու այնպիսի հնարքով, որ նրա միջանցքը առաջին մասնաշենքի միջանցքի շարունակությունն է հանդիսանում։ Բոլոր օժանդակ տնտեսական շինությունները՝ ներառյալ խոհանոցը, լոգարանը, փայտանոցը, ձիանոցը, ախոռները և այլն մեկուսացված են բակում։ Հյուսիսարևմտյան ճակատային մասի կոմպոզիցիաները, որոնք ուղղված են դեպի փողոց, կառուցված են համաչափ։ Ճակատային մասերի կենտրոնում տեղակայված են երկաթե նեցուկներով պատշգամբները։ Շքամուտքն ունի կտրուկ լուծում, որը չի համապատասխանում նախագծային ծրագրին, որտեղ երկու մուտքերը հագեցած են ակտիվ գեղարվեստական ձևավորմամբ և շեշտադրված են երկաթյա քիվերով։ Ճակատային մասերին դեկորատիվ հավաքվածություն են տալիս նաև երկրաչափական բարձրաքանդակներն ու ծաղկապատվանդանները։

1916 թվականին երկու շինություներն էլ վաճառվել են Ազիզյաններին, 1923 թվականին ազգայնացվել են, ինչից հետո առաջին մասնաճյուղը տրվել է կուսդպրոցին, երկրորդը՝ ռազմական գրասենյակին, իսկ 1922—1937 թվականներին՝ հայկական դիվիզիայի շտաբին։ 1922—1923 թվականներին այստեղ է աշխատել Հայկ Բժշկյանը, որը Երևան էր ժամանել 1922 թվականի սեպտեմբերին՝ Բարձրագույն ռազմաակադեմիական կուրսերը ավարտելուց հետո, իսկ 1923 թվականին նա հետ է կանչվել Մոսկվա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX - начала XX века, Ереван, «Ушардзан», 2008, էջ 92 — 262 էջ. — 200 հատ, ISBN 978-99930-865-6-7։