Մրգօղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տնական մրգօղի

Մրգօղի, քաղցր մրգահատապտղային ոգելից խմիչք: Թնդությունը՝ 18-20 %, շաքարի պարունակությունը՝ 28-40 %: Պատրաստվում է ալկոհոլային հյութերից, շաքարային օշարակից, ռեկտիֆիկացված սպիրտից, կիտրոնաթթվից և փափկեցված ջրից:

Կախված պատրաստման եղանակից՝ մրգօղու հասունացման ժամկետը կազմում է մեկ ամսից մինչև կես տարի: Տարբերակում են ուշահաս, միջինահաս և արագահաս մրգօղիներ[1]:

Ուշահաս մրգօղիներ պատրաստելիս հիմնականում, բայց ոչ միշտ, օգտագործում են երկար պահպանման ժամկետ ունեցող միրգ, մասնավորապես՝ հունդավորներ և որոշ կորիզավորներ: Օրինակ՝ խնձոր, տանձ, արոս, սերկևիլ և այլն: Ուշահաս մրգօղի պատրաստելու համար օգտագործվում է կոկռոշ[1], որն ունի պահպանման սահմանափակ ժամկետ (10-15 օր՝ 0 °C[2]): Ուշահաս մրգօղիները հասունանում են 3-6 ամսվա ընթացքում[1]:

Միջինահաս մրգօղիները պատրաստվում են միակորիզավորներից (բալ, սալոր) և հատապտուղներից, որոնց պահպանման ժամկետը մոտ 10-15 օր է՝ 0 °C ջերմաստիճանի պայմաններում[2] (հաղարջ, հապալաս): Այդպիսի մրգօղիները հասունանում են 1,5-2,5 ամիս անց[1]:

Պահպանման կարճ ժամկետ ունեցող հատապտուղները (մոտավորապես 3-5 օր՝ 0 °C ջերմաստիճանի պայմաններում), ինչպես օրինակ՝ ազնվամորին և իծամորին[2], օգտագործվում են արագահաս մրգօղիների պատրաստման համար, որոնք հասունանում են մեկ ամսվա ընթացքում[1]:

Սննդի արդյունաբերության մեջ մրգօղիները պատրաստվում են լիկյոր-օղի արտադրող գործարաններում: Արտադրության ծավալները՝ օղու հետ կապված, մեծ չեն, իսկ տեխնոլոգիական տեսանկյունից պատրաստումն ավելի բարդ է, քանի որ բացի հիմնական հումքից՝ սպիրտից և ջրից, պահանջվում են սպիրտային հյութերի, շաքարային օշարակի, բուրումնավետ սպիրտի կիսաֆաբրիկատներ, ներկանյութեր և այլ բաղադրիչներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Наливки»։ Sochi.Org.Ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 12.01.2010 
  2. 2,0 2,1 2,2 «Хранение урожая»։ Библиотекарь.Ру։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 12.01.2010 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Багриновский Г. Ю. Энциклопедический словарь спиртных напитков. — М.: Астрель:АСТ, 2008. — 1342 с. — ISBN 978-5-17-016166-9, 978-5-271-06543-9
  • Рецептуры ликёро-водочных изделий и водок / под. ред. А. И. Ковалевской. — М.: Московская типография № 8 Союзполиграфпрома при Государственном комитете СССР по делам издательств, полиграфии и книжной торговли, 1981. — 352 с.
  • Каталог ликёро-водочных изделий. — М.: ПРОДОФОРМЛЕНИЕ пищепромиздата МППТ СССР, 1957. — 99 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]