Ռեկտիֆիկացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեկտիֆիկացում (ուշ լատիներեն՝ rectificatio-համուղղում, ուղղում, լատիներեն՝ rectus-ուղիղ, ճիշտ և facere-կատարել), մի քանի բաղադրիչներից բաղկացած հեղուկ խառնուրդները բաժանելու եղանակ։ Ռեկտիֆիկացումը հիմնված է հեղուկի բազմապատիկ գոլորշիացման և հեղուկի գոլորշիների կոնդենսացման կամ խառնուրդի միակի գոլորշիացման (բաղադրիչների հաջորդական բազմաստիճան կոնդենսացման) վրա։ Իրականացվում է ռեկտիֆիկացման սյուներում։ Կիրառվում է քիմիայում, սպիրտի (սպիրտ-ռեկտիֆիկատի ստացման), նավթավերամշակման (օրինակ, հեղուկ վառելիքի անջատման) արդյունաբերության մեջ, գունավոր մետալուրգիայում (տարբեր մետաղների քլորիդների բաժանման), հեղուկացված գազերի բաժանման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png