Մռուտի անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մռուտի անապատ, վանք Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառի Մռուտ գյուղի մոտ (այժմ գտնվում է Ադրբեջանական Հանրապետության Գյոյգյոլի շրջանում)։ Կառուցվել է հավանաբար 10-11-րդ դարերում, վերանորոգվել է 1881-ին թվականին։ Ըստ ավանդության՝ վանքն օծել Մեսրոպ Մաշտոցը, որից էլ ծագել են վանքի և Մռուտ գյուղի անունները[1]։

Եկեղեցին կոչվում էր սուրբ Ստեփանոս Նախավկայի անունով։ 1476 թվականին Հովսեփ եպիսկոպոսը այստեղ ընդօրինակել է Սաղմոսարան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 303, էջեր 303 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։