Վաղինակ Մռավյան
Վաղինակ Մռավյան | |
---|---|
Ծնվել է | 1884[1] |
Մահացել է | 1965[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Վաղինակ Հարությունի Մռավյան (1884[1] - 1965[1]), Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, Արարատ Մռավյանի եղբայրը, ԽՄԿԿ անդամ (1912)։
Սովորել է Խարկովի դեղագործական դասընթացներում։ Ելիզավետպոլում (Գանձակ) մասնակցել է «Զվեզդա» («Звезда»), «Պրավդա» («Правда») թերթերի և հեղափոխական ագիտացիոն գրականության տարածմանը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) կուսկազմակերպության հիմնադիրներից, բոլշևիկների կողմից ընտրվել է քաղաքի խորհրդի կազմում։ 1917-1920 թվականներին հեղափոխական պրոպագանդիստական աշխատանք է կատարել նաև Հյուսիսային Կովկասում, Թիֆլիսում։ Բազմիցս ձերբակալվել է։ 1920 թվականի նոյեմբերին եղել է Ղարաքիլիսայի հեղկոմի անդամ։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2]՝ ՀԽՍՀ առողջապահության մինիստրի տեղակալ, դեղատների վարչության, ապա առողջապահության մինիստրության չորրորդ վարչության պետ։ Բազմիցս ընտրվել է ՀԿԿ ԿԿ վերահսկիչ հանձնաժողովի անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 60)։ |