Մո Դանֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մո Դանֆորդ
Ծնվել էդեկտեմբերի 11, 1987(1987-12-11) (36 տարեկան)
ԾննդավայրԴանգարվան, County Waterford, Մանսթեր, Իռլանդիա
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասան և կինոդերասան

Մո Դանֆորդ (անգլ.՝ Moe Dunford), դեկտեմբերի 11, 1987(1987-12-11), Դանգարվան, County Waterford, Մանսթեր, Իռլանդիա), իռլանդացի դերասան[1], հայտնի է Էյթելվուլֆի դերով «Վիկինգներ» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իռլանդիայի Ուոթերֆորդ կոմսության Դանգարվան քաղաքում[2]։ 2009 թվականի հունիսին ավարտել է Գայեթի դերասանական վարպետության դպրոցը[2]։

Դանֆորդը իր դերասանական կարիերան սկսել է 2010 թվականին «Թյուդորներ» ֆիլմից[2]։ Հետագայում նա խաղացել է բազմաթիվ ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Ճգնաժամ»[2] և «Գահերի խաղը»[2]։ Նա հայտնի է «Վիկինգներ»[3][4] հեռուստասերիալում կերտած Էյթելվուլֆի և «Պատրիկի օրը» ֆիլմում Պատրիկ Ֆիցջերալդի կերտած դերերով[2][5]։ 2015 թվականին նա ստացել է «IFTA» մրցանակ «Ֆիլմում գլխավոր դերի լավագույն դերկատար» կատեգորիայում «Պատրիկի օրը» ֆիլմի համար և «EFP 2015 Shooting Stars Award» մրցանակ՝ ներկայացնելով Իռլանդիան Բեռլինի կինոփառատոնի ժամանակ[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2014 թվական Պատրիկի օրը Պատրիկ Ֆիցջերալդ
2015 թվական Հեռացում Բրենդան Կարճամետրաժ
2015 թվական Առևտրականները Լազարուս 23
2016 թվական Դրոշ Մորրիսի
2016 թվական Գեղեցկադեմ սատանա Պասկալ
2016 թվական Գրիդլոկ Էոին Կարճամետրաժ
2017 թվական Մայքլը ներսում Դեվիդ
2017 թվական Բնակիչները Դեսսի
2018 թվական Սև 47-րդը Ֆիտցգիբբոն
2018 թվական Պեղումներ Ռոնան Կալլահան
2018 թվական Ռոզի Ջոն Պոլ
2019 թվական Հանդարտ հորձանուտում Մարտին Մէննիոն Ըստ Կևին Բարրի պատմվածքի
2020 թվական Ես Պատրիկն եմ։ Իռլանդիայի Սուրբ հովանավորը Պատմող
2020 թվական Թոպպինգ Դեյա Ինչպես նաև գործադիր պրոդյուսեր, կարճամետրաժ
2020 թվական Անջելայի ծննդյան ցանկությունը Հայր Հնչյունավորող
2020 թվական «Կաստետ» ակումբ Բրոդի
2021 թվական Տեխասյան կոտորածը բենզասղոցով Դենիել Հետարտադրություն
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2010 թվական Թյուդորներ Ռիչարդ Լիլանդ դրվագ 2
2012 թվական Գահերի խաղը Ստարկերի նամակագիրը դրվագ 1 («Վինտերֆելլա արքայազն»)
2013 թվական Քերծվածք Niall 3 episodes
2013 թվական Ճգնաժամ Քրիստիան դրվագ 6
2013 թվական Բոլիվուդը Հոլիվուդում Հյուր դրվագ 1
2014-2018 թվականներ Վիկինգներ Էյթելվուլֆ Երկրորդական դեր (2-3 եթերաշրջաններ), Գլխավոր դեր (4-5 եթերաշրջաններ), դրվագ 36
2019 թվական Դուբլինյան սպանություն Սեմ Օ’Նիլ Երկրորդական դեր, դրվագ 8
2022 թվական Գլուխ Ալեկ Կուրտց Երկրորդական դեր, դրվագ 6
Վիդեոտեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Երգ Դերասան(ներ) Դեր
2016 թվական Cherry Wine Հոզիեր Տղամարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Patrick's Day star Moe Dunford honoured in Berlin». RTE. 2015 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Moe Dunford: 'Patrick spoke to me. I know Patrick very well'». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  3. «Moe's the main man - Waterford native Moe Dunford lands lead role in bloodthirsty TV saga - Independent.ie». Independent.ie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  4. «The busy 'Vikings' star Moe Dunford chats to IFTN about the latest season returning tonight, Patrick's Day, Black 47 and more | The Irish Film & Television Network». www.iftn.ie. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  5. «The pride in playing a repressed schizophrenic - Patrick's Day star Moe Dunford - Independent.ie». Independent.ie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.