Մուրսալ Կարաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Մուրսալ Կարաև
Mursal Garayev.jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1919(1919-11-04)
ԾննդավայրFatmayı, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 26, 1975(1975-09-26) (55 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Դավանանքիսլամ
ԿրթությունԱդրբեջանի բժշկական համալսարան
Մասնագիտությունսոցիոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԶավակներԱբուլֆաս Կարաև և Q84806566?
Ծնողներհայր՝ Abulfaz Garayev?, մայր՝ Sona Akhundova-Garayeva?
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Commons-logo.svg Mursal Garayev Վիքիպահեստում

Մուրսալ Աբուլֆազ օղլի Կարաև (ադրբ.՝ Mürsəl Əbülfəz oğlu Qarayev, նոյեմբերի 4, 1919(1919-11-04), Fatmayı, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - սեպտեմբերի 26, 1975(1975-09-26), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի վիրաբույժ, Բժշկական գիտությունների դոկտոր, Ադրբեջանական ԽՍՀ Առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրսալ Կարաևը ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 4-ին Բաքվում`բժիշկ-մանկաբույժ, վաստակավոր գիտնական, պրոֆեսոր Աբուլֆազ Կարաևի ընտանիքում։ 1938 թվականին ավարտել է Բաքվի թիվ 23 միջնակարգ դպրոցը։ Դբրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ադրբեջանի բժշկական ինստիտուտ։ 1942 թվականին ավարտել է համալսարանի թերապիա-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը։ Նա իր բժշկական կարիերան սկսել է այն ժամանակ, երբ ինստիտուտի ուսումնառության վերջին տարում էր[3]։

Մուրսալ Կարաևը ինստիտուտը ավարտելուց հետո զորակոչվել է զինծառայություն 1942 թվականին։ Նա աշխատել է որպես Կովկասյան ռազմաճակատի 65-րդ հատուկ բրիգադի վիրաբույժ։ Մ.Կարաևը ակտիվ մասնակցությունն է ունեցել Նովոռոսիյսկի, Մոզդոկի, Գրոզնիի, Գեորգիևի և Կրասնոդարի համար մղվող մարտերին։ Կուրսկի պատերազմների ժամանակ նա եղել է ռազմական բրիգադի գլխավոր բժիշկ։

Մ.Կարաևը Հայրենական պատերազմի վետերանների ասոցիացիայի անդամ էր։

Պատերազմից հետո նա սկսել է աշխատել Ադրբեջանի բժշկական ինստիտուտում։ 1946 թվականին ընտրվել է ասիստենտ վիրաբուժության ամբիոնում։ 1953 թվականին նա պաշտպանել է իր թեկնածուական դիսերտացիան։ Նա եղել է ավելի քան 60 գիտական հոդվածների հեղինակ։ 1957 թվականին ընտրվել է դոցենտ՛ Ադրբեջանի բժշկական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում։

1959 թվականին եղել է Բաքվի նահանգի գլխավոր վիրաբույժ, իսկ 1961–1964 թվականներին ՝ Ադրբեջանական ԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ։

Մ.Կարաևը մահացել է 1975 թվականի սեպտեմբերի 26-ին Բաքվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուրսալ Կարաև
  2. Babullaoğlu, S. (2019). "Doktor Qarayev" xatirə kitabı. Bakı: Mürtəcim. səh. 21–24. ISBN 978-9952-4713-8-0
  3. Tanınmış cərrah Mürsəl Qarayev