Աբուլֆաս Կարաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբուլֆաս Կարաև
Əbülfəs Qarayev
Դրոշ
Դրոշ
Ադրբեջանի մշակույթի նախարար
Դրոշ
Դրոշ
 
Կրթություն՝ Q111016489? և Ադրբեջանի լեզուների համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Ադրբեջանցի
Ծննդյան օր նոյեմբերի 13, 1956 (67 տարեկան)
Ծննդավայր Բաքու քաղաք, ԱԽՍՀ ԱԽՍՀ
Քաղաքացիություն  Ադրբեջան
Հայր Մուրսալ Կարաև
Ամուսին Q12841275?
 
Պարգևներ
«Փառքի» շքանշան «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) և 1st degree "For Service to the Fatherland" order

Աբուլֆաս Կարաև (ադրբ.՝ Əbülfəs Qarayev, նոյեմբերի 13, 1956(1956-11-13), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական և պետական գործից է, Ադրբեջանի մշակույթի նախարարը[1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուլֆաս Մուրալ օղլի Կարաևը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 13-ին Բաքվում։ 1963-1973 թվականներին սովորել է Բաքվիի 23 միջնակարգ դպրոցում։ 1973-1978 թվականներին սովորել է Ադրբեջանի Օտար Լեզուների մանկավարժական ինստիտուտում ստացել է բակալավրի աստիճան։ 1978 թվականին աշխատել է Սաաթլի շրջանի Մ. Ազիզբեկովի անվան միջնակարգ դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ։ Գիտությունների ազգային ակադեմիայում 1989-1992 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1992 թվականի հունվարին ստացել է «փիլիսոփայական գիտությունների թեկնածուի» գիտական աստիճան։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականին նա աշխատել է Ռուսաստանի կառավարման ակադեմիայում որպես ուսուցիչ ոլորտում մարքեթինգի և կառավարման։
  • 1992-1993 թթ. եղել է Բաքվի Քաղաքագիտության և սոցիալական կառավարման ինստիտուտի մշակութային հետազոտությունների ամբիոնի ավագ դասախոս։
  • 1993-1994 թթ. աշխատել է «IMPROTEKS Commers» ընկերությունում որպես տնօրեն։
  • 1994-2001 թթ. եղել է Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար։
  • 2001-2006 թթ. եղել է Ադրբեջանի Հանրապետության Երիտասարդության, Սպորտի և Զբոսաշրջության նախարար։
  • 2006 - 2018 թթ. Եղել է Ադրբեջանի Հանրապետության Մշակույթի և Զբոսաշրջության նախարար։
  • 2018 թվականին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]