Մուրադ Բեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուրադ Բեյ
արաբ․՝ مراد بك‎‎
Mourad-Bey ag1.png
1750 - 1801
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլիի թագավորություն
Մահվան վայրԲենի Սուեյֆ, Եգիպտոս
Հրամանատարն էրմամլուքներ
Մարտեր/
պատերազմներ
Եգիպտական արշավանք

Մուրադ Բեյ (1750, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն - 1801, Բենի Սուեյֆ, Եգիպտոս), ծագումով վրացի Եգիպտոսի օսմանյան նահանգապետ։ Եգիպտացի մամլուքների առաջնորդ, հեծելազորի հրամանատար։ Իբրահիմ Բեյի հետ համատեղ Եգիպտոսի կառավարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ վրացի պատմիչների, Մուրադ Բեյը ծագումով վրացի էր և ծնվել էր Թբիլիսիում, իսկ մի շարք այլ պատմաբաններ կարծում էին, որ Մուրադ Բեյը ազգությամբ չերկես էր։

Իր տիրոջ՝ Աբու ալ-Դահաբ Մուհամմադ-բեյի մահից հետո Մուրադ Բեյը նշանակվում է մամլուքների բանակի հրամանատար, իսկ նրա ընկեր Իբրահիմ Բեյը ղեկավարում էր Եգիպտոսի քաղաքական գործերը։

1784-1785 թվականներին Մուրադ Բեյը Իբրահիմ Բեյի հետ միասին նշանակվում է Եգիպտոսի նահանգապետ։ Հետագայում նրանք փաստացի շարունակվեցին ղեկավարել Եգիպտոսում, չնայած նրան, որ նշանակվել էր նոր նահանգապետ։

1786 թվականին սուլթան Աբդուլ Համիդ IԵգիպտոս է ուղարկում քաբուդան-փաշա Ջեզաիրլի Գազի Հասան-փաշային Իբրահիմին և Մուրադին իշխանությունից զրկելու հրամանով։ Ջեզաիրլի Հասան-փաշային հաջողվում է կարճ ժամկետով վերականգնել օսմանյան իշխանությունը Եգիպտոսում։ Իսմաիլ Բեյը նշանակվում է մամլուքների առաջնորդ, իսկ Շեյխ ալ-Բալադը քաղաքական գործերի կառավարիչ։ Իբրահիմը և Մուրադը փախչում են Հարավային Եգիպտոս։ Սակայն 1791 թվականին վերադառնում են Կահիրե և վերադարձնում են իշխանությունը։

1798 թվականին Նապոլեոնի բանակին Բուրգերի ճակատամարտում պարտվելուց հետո փախչում է Վերին Եգիպտոս, որտեղ կազմակերպում է կարճատև պարտիզանական ապստամբություն, որը մեկ տարվա ընթացքում ճնշում է Լուի Դեզեն։

1800 թվականին ֆրանսիական բանակի հրամանատար Ժան-Բատիստ Կլեբեռի հետ հաշտության պայմանագիր է կնքում, և համաձայնոմ է ղեկավարել Կահիրեի կայազորը, սակայն 1801 թվականի ապրիլի 22-ին մահանում է ժանտախտից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chandler, David, The Campaigns of Napoleon New York, Macmillan, 1966.
  • Cole, Juan Napoleon’s Egypt: Invading the Middle East Palgrave Macmillan, 2007. [ISBN 1-4039-6431-9]
  • Herold, J. Christopher, Bonaparte in Egypt — London, Hamish Hamilton, 1962.
  • Herold, J. Christopher, The Age of Napoleon. New York, American Heritage, 1963.
  • Moorehead, Alan, The Blue Nile New York, Harper & Row, 1962.