Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1978(1978-02-12) (46 տարեկան)
ԾննդավայրՏաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան և ՀԱՀ
Մասնագիտությունեպիսկոպոս

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, (փետրվարի 12, 1978(1978-02-12), Տաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) Մայր Տաճարի Լուսարարապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Վանական խորհրդի ատենապետ, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը (ավազանի անունը՝ Նելսոն) ծնվել է 1978 թ. Գորիսի շրջանի Տաթեւ գյուղում։

Կրթությունը և հոգևոր ծառայությունները։[խմբագրել | խմբագրել կոդը]

1984-1994 թթ. սովորել է Տաթեւի Ս. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1994 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 2000 թ. մարտի 2-ին, Սրբոց Վարդանանց տոնին` ձեռամբ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի, ձեռնադրվել է սարկավագ։ 2000 թ. ավարտել է ճեմարանը և աշխատանքի անցել Վեհարանում` որպես Մայր Աթոռ-թեմեր (այժմ` Դիվանատուն) բաժնի գործավար-քարտուղար և Վեհափառ Հայրապետի արարողապետ։ 2000-2001 թթ. Հայաստանի Ամերիկյան համալսարանում հետևել է «Կառավարման դասընթացներ ճեմարանականների համար» ծրագրին։ 2001 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորել է Ժնեւի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետին կից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Բոսսե»  Էկումենիկ ինստիտուտում։ 2002 թ. ապրիլի 11-ին պաշտպանել է ավարտաճառ «Էջմիածնի միաբանությունը եւ նրա հոգեւոր վերազարթոնքն ըստ Առաքել Դավրիժեցու» թեմայով։ 2002 թ. ապրիլի 28-ին, Սուրբ Խաչի երեւման տոնին` ձեռամբ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 2002-2004 թթ. ուսանել է Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 2004 թ. եղել է Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու վանահայրը։ 2004 թ. մայիսի 7-ին Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական աշխատանք «Ս. Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքները» թեմայով` ստանալով Աստվածաբանական գիտությունների թեկնածուի կոչում։ 2004 թ. վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակվել Ինտերնետային գրասենյակի փոխտնօրեն, հայկական բաժնի պատասխանատու, միաժամանակ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում դասավանդել Հայ Եկեղեցու պատմություն։ 2006-2007 թթ. ուսանել է Հռոմի Պապական Սալեզյան համալսարանում։ 2007-2008 թթ. եղել է Մայր Աթոռի տնտեսական բաժնի տնօրենի պաշտոնակատար։ 2008-2009թ. նշանակվել է վարչակազմակերպչական գործերի փոխկառավարիչ։ 2009թ. մայիսից ցայսօր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրենն է։ 2011 թ. հուլիսի 2-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Ս. Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքները ըստ «Մատեան ողբերգութեան» թեմայով, եւ ձեռամբ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ստացել վարդապետական աստիճան։ 2011թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։ 2021թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 27-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ և Մայր Տաճարի Լուսարարապետ[1] ՝ ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրենի պարտականություններից։

Քարոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի քարոզը` խոսված Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Ս. Հարության Ճրագալույցին մատուցված Ս. Պատարագին (26 մարտի, 2016 թ.)[2]

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի քարոզը՝ խոսված Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի առիթով (18 հունիսի, 2017 թ.)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ». armenpress.am. 27.01. 2021. Վերցված է 21.12.2021-ին.
  2. «Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի քարոզը` խոսված Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Ս. Հարության Ճրագալույցին մատուցված Ս. Պատարագին (26 մարտի, 2016 թ.)». arar.sci.am. 26.03.2016. Վերցված է 21.12.2021-ին.
  3. «Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի». arar.sci.am. 17.01.2018. Վերցված է 21.12.2021-ին.