Jump to content

Մուշեղ Մխոյան (Վոժդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Քրիստափորի Մխոյան
հունիսի 22, 1951 - մայիսի 4, 1991
(39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄովսեսգեղ, Շամշադինի շրջան, Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտեր

Մուշեղ Քրիստափորի Մխոյան (հունիսի 22, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 4, 1991, Մովսեսագեղ, Շամշադինի շրջան, Հայաստան), հայ ազատամարտիկ, Արցախյան շարժման մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի հունիսի 22-ին Երևանում: 1981 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Աշխատել էր Երևանի մսի կոմբինատում, որպես վարպետ: 1989 թվականին Երևանում Սամսոն Ղազարյանի հետ կազմավորել են «Միավորված ուժերի շտաբը» (ՄՈՒՇ), որի հրամանատարն է եղել։ 1988-1991 թվականներին մասնակցել է ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Զոհվել է 1991 թվականի մայիսի 4-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Մովսեսգեղ գյուղի մատույցներում։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով[1]։

Մուշեղ Մխոյանի գերեզմանը Ծիծեռնակաբերդի բարձունքում

1996 թվականին Երևանի թիվ 68 դպրոցը անվանակոչվել է Մուշեղ Մխոյանի անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]