Մումին Կանոատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մումին Կանոատ
Ծնվել էմայիսի 2, 1932(1932-05-02)
ԾննդավայրDarvoz District, Լեռնա-Բադախշանյան ինքնավար մարզ, Տաջիկստան
Վախճանվել էմայիսի 18, 2018(2018-05-18) (86 տարեկանում)
Վախճանի վայրԴուշանբե, Տաջիկստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ և գրող
Լեզուտաջիկերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Tajikistan.svg Տաջիկստան
ԿրթությունՏաջիկստանի ազգային համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ «Պատվո նշան» շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքcit.tj/mumin/index.php?id=asosi

Մումին Կանոատ (տաջ.՝ Мӯъмин Қаноат, Կանոատով Մումինշո, մայիսի 2, 1932(1932-05-02), Darvoz District, Լեռնա-Բադախշանյան ինքնավար մարզ, Տաջիկստան - մայիսի 18, 2018(2018-05-18), Դուշանբե, Տաջիկստան), տաջիկ բանաստեղծ: Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ: ԽՍՀՄ գրողների միության անդամ (1961 թ.:)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումին Կանոատը ծնվել է 1932 թվականի մայիսի 20-ին դեհկանի (գյուղացու) ընտանիքում, Կուրգովադ Կալայխումբյան շրջան Լեռնա-Բադախշանյան ինքնավար մարզում: 1956 թվականին ավարտել է Տաջիկստանի պետական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի տաջիկական բանասիրության բաժինը: 1968 թվականին եղել է Տաջիկստանի գրողների միության նախագահի տեղակալ, 1976 թվականից՝ Գրողների միության նախագահության առաջին քարտուղար[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Կայծեր»-ը, լույս է տեսել 1960 թվականին: 1966 թվականին «Դնեպրյան ալիքներ» պոեմի համար արժանացել է Տաջիկստանի կոմերիտմիության մրցանակին, 1977 թվականին «Ստալինինգրադի ձայներ» և «Մոր պատկերը» պոեմների համար՝ ԽՍՀՄ Պետական մրցանակին[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Տաջիկստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգիր
  • Բելառուսական ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգիր
  • Կենտրոնական կոմիտեի (ՀամԼԿԵՄ) «Աշխատանքային արիության համար» պատվոնշան
  • Տաջիկստանի կոմերիտմիության մրցանակ «Կոմսոմոլի աշխատանքի մեջ ակտիվ մասնակցություն ունենալու համար»
  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տաջիկական գրականության անթոլոգիա: Երևան, ՀԳՄ հրատարակություն, 2009: