Մուհամմեդ Մուհդի ալ-Ջավահիրի
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Մուհամմեդ Մուհդի ալ-Ջավահիրի արաբ․՝ محمد مهدي الجواهري | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1899, հուլիսի 26, 1900 կամ 1899 |
Ծննդավայր | Նաջաֆ, Իրաք |
Վախճանվել է | հուլիսի 27, 1997[1] |
Վախճանի վայր | Դամասկոս, Սիրիա |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Իրաք |
Զավակներ | Khayal Al-Jawahiri? |
Ազգականներ | Muhammad-Hassan al-Najafi? |
Մուհամմադ Մահդի ալ-Ջավահիրի (արաբ․՝ محمد مهدي الجواهري , հուլիսի 26, 1899, հուլիսի 26, 1900 կամ 1899, Նաջաֆ, Իրաք - հուլիսի 27, 1997[1], Դամասկոս, Սիրիա), իրաքցի բանաստեղծ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1899 թվականի հուլիսի 26-ին Իրաքի Նաջաֆ քաղաքում և մահացել 1997 թվականի հուլիսի 27-ին։ Հռչակավոր իրաքցի բանաստեղծ է և նրան կոչել են ամենայն արաբների բանաստեղծ։ Նրա հայրը՝ Աբդ ԱլՀուսեյնը Նաջաֆի գիտնականներից մեկն էր։ Նա ուզում էր, որ իր որդին դառնա կրոնական գիտնական և այդ պատճառով 10 տարեկանից Մուհամմադին հագցրել է գիտնականների թիկնոցը։ ԱլԺաուահիրիի ընտանիքը հին Նաջաֆիկյան ընտանիք է։ Կարդացել է, սակայն չի սովորել Ղուրանը։ Փոքր հասակից, նրա հայրը նրան ուղարկել է մեծ ուսուցիչների մոտ, որպեսզի նրան սովորեցնեն կարդալ, գրել, քերականություն, իրավագիտություն և այլն… Նրա հայրը և ուրիշները Մուհամմադի համար ծրագիր են կազմել՝ նրա պետք է ամեն օր Աբու Ալթայյեբ Ալմութանաբիի բանաստեղծությունների ժողովածուներից մի բանաստեղծություն։ Փոքր հասակից միտում ուներ գրականության։ Նա սկսել էր կարդալ ԱլԲայան և ԱլԹաբյին գիրքը, Իբն Խալդունի նախաբանը և բանաստեղծությունների ժողովածուներ։ Իր կյանքի սկզբում հագնում էր հոգևորականների հագուստ։ Մասնակցել է 1920 թվականի Բրիտանական իշխանությունների դեմ տեղի ունեցած հեղափոխության։ Նա 1928 թվականին հրատարակել է ժողովածու, որի անունն էր «Զգացմունքի և կիրքի միջև»։ Նրա առաջին բանաստեղծական հավաքածուն պատրաստվել էր 1924 թվականին էր, որը հրատարակվեց «Բանաստեղծության մտքերը սիրո, հայրենիքի և գովասանքի մեջ» վերնագրով։ Հետո, նա կարճ ժամանակով աշխատել է Ֆայսալ |-ի թագավորական պալատում (երբ որ Ֆայսալը թագադրվեց Իրաքի թագավորը), ապա թողել է աշխատանքը պալատում և Նաջաֆից Բաղդադ գնալով, սկսել է աշխատել մամուլում։ Թողարկել է մի շարք թերթեր, այդ թվում՝ «Եփրատ» թերթը, «Հեղաշրջում» թերթը, «Հասարակական կարծիք» թերթը։ Մի քանի անգամ նա ընտրվել է Իրաքի գրողների միության նախագահ։ 1930 թվականին է թողել պալատը, և թողարկել է «Եփրատ» թերթը, սակայն կառավարությունը չեղյալ համարեց արտոնությունը։ Նա փորձել է վերաթողարկել թերթը, սակայն ապարդյուն էր։ Հետևաբար նա մնաց անգործ, մինչև 1931 թվականի վերջը, երբ դարձավ ուսուցիչ «Ապահովություն» դպրոցում։ Ապա տեղափոխվել է կառավարության աշխատակազմ և դարձել է ազատագրության դատարանի նախագահ, հետո տեղափոխվել է Բասրայի երկրորդական դպրոց, այնուհետև տեղափոխվել է Հիլլա դպրոցներից մեկը։ 1936 թվականի վերջին թողարկել է «Հեղաշրջում» թերթը հետևելով ռազմական հեղաշրջմանը, որի առաջնորդն էր Բաքր Սդքին, սակայն նա շուտով սկսեց մերժել հեղափոխության ողղված քաղաքական կողմնորոշումները և այդ պատճառով նա դատապարտվեց երեք ամսվա ազատազրկումով և արգելվեց թերթի թողարկումը մի ամիս հեղաշրջման կառավարության անկումից հետո։ Թերթին անունը փոխեց և դարձրեց «Հասարակական կարծիք», սակայն թերթը չշարունակվեց թողարկվել։ Դադարեց մի քանի անգամ քաղաքականության հերթական քննադատական հոդվածների պատճառով։
1980 թ.-ին Իրաքը թողնելը
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականներին սկզբին, նա լքեց Իրաքը անվերադարձ։ Շրջել է բազմաթիվ քաղաքներում, սակայն նրա ընդմիշտ բնակավայրը Դամասկոսն էր, որտեղ նա ապրեց մինչև մահը (մոտավորապես 100 տարեկան)։ Սիրիայում նա գտավ կայունություն և պատիվ, և նրա ամենալավ բանաստեղծություններից է Դամասկոսի մասին բանաստեղծությունը, որտեղ նա բարձր էր գնահատում Սիրիայի նախագահ՝ Հավեզ ԱլԱսադին։
Մուհդին որպես ամենամեծ արաբ բանաստեղծը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա արժանավորությամբ է ստացել այս կոչումը, իր վաղ բանաստեղծական կյանքում։ Իրաքցի բանաստեղծ՝ Ֆալեհ Ալհաժիյյա Ալքիլանին Ալժաուահիրիի մասին ասել է,- «Ալժաուահիրին այս դարի Մութանաբբին է, որովհետև նրանց բանաստեղծությունների ոճը, կառուցվածքը ևազդեցությունը նունն է»։ Նրա մասին նաև ասել են,- «Մութանաբիից հետո Ալժաուահիրիի նման բանաստեղծ չի եղել»։
Նրա հետ վերջին հարցազրույցը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծի հետ վերջին հարցազրույցը 1992 թվականին, Շարժայի հեռուստացույցում էր, երբ գնում էր ԱՄԷ, որպեսզի ստանա Սուլթան Աուիս մրցանակը, մշակութային և գրական նվաճման։ ԱլԺաուահիրին եղել է առաջին մրցանակիրներից։ Նրա հետ այս հարցազրույցը հեռարձակվել է տասնյակ անգամներ և տարիների ընթացքում։
Նշանավոր գործերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանում, Ռուսերի և Բրիտանացիների հանցագործությունը (թարգմանություն պարսկերենից)
- Զգացմունքի և կիրքի մինչև
- ԱլԺաուահիրիի ժողովածուն
- ԱլԺուահիրիի ժողովածուն (երկու հատոր)
- Օտարության փոստը
- Վերադարձի փոստը
- Հարգելի անքնություն
- Իմ հիշողությունները (3 մաս)
- Բնակչությունը (Ընտրվել է արաբական բանաստողծություններից)
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱլԺաուահիրին մահացել է 1997 թվականի հուլիսի 27-ին Դամասկոսի հիվանդանոցներից մեկում, 98 տարեկանում։ Նրա համար տեղի ունեցավ ժողովրդական և պաշտոնական շքեղ թաղման արարողություն, որին մասնակցեցին Սիրիայի ղեկավարների մեծամասնությունը։ Թաղված է օտարների գերեզմանոցում, Դամասկոսի ծայրամասերում։ Ծածկված է գրանիտ քարի վրա փորագրված Իրաքի քարտեզով և հետևյալ բառերով՝ Այստեղ ննջում է բարի Տիգրիսից հեռու։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Muhammad Mahdi Al-Jawahiri Network
- Muhammad Mahdi Al-Jawahiri Center Արխիվացված 2021-08-12 Wayback Machine
|
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.