Մուհամմեդ Գաբդուլխայ Կուրբանգալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուհամմեդ Գաբդուլխայ Կուրբանգալիև
Դիմանկար
Ծնվել է1889
ԾննդավայրQ19467823?, Chelyabinsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 22, 1978(1978-08-22)
Մահվան վայրՉելյաբինսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրոնիսլամ
ԿրթությունQ4287673?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Kurbangaliev Gabidulla?
1930-ականների սկիզբ։ Ճապոնացի ազգայնականների և գաղթական թյուրքալեզու համայնքների ղեկավարներ: Մուհամմադ-Գաբդուլխայ Կուրբանգալիևը վերևի շարքի ձախից երկրորդն է։

Մուհամմեդ-Գաբդուլխայ Կուրբանգալիև (բաշկիրերեն՝ Мөхәмәтғәбделхәй Ҡорбанғәлиев, ռուս.՝ Мухамме́д-Габдулха́й Курбангали́ев, ճապ.՝ ムハンマド・ガブドゥルハイ・クルバンガリー), 20-րդ դարի սկզբին բաշկիր հոգևոր առաջնորդ, հասարակական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1889 թվականին Օրենբուրգի նահանգի Չելյաբինսկի գավառի Մեդիակ գյուղում (ներկայումս՝ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Արգայաշսկի շրջանում) տեղի իսլամական համայնքի կրոնական առաջնորդի ընտանիքում։ Նրա հայրը՝ Գաբիդուլա Կուրբանգալիևը, տեղական Իմամ խաթիբն էր և կրոնական ուսուցիչ, որը ուներ մի շարք հետևորդներ (մուրիդ)[1]։

Ընդունվել է իր հոր կողմից ստեղծված տեղական մեդրեսե, ապա շարունակել է ուսումը Տրոիցկում գտնվող «Ռասուլիա» մեդրեսեում։ Դասավանդել է հայրենի գյուղի մեդրեսեում։ Սկսվեց խոստումնալից հոգևորականի կարիերան։ 1916 թվականին նա պատրաստվում էր դառնալ Ռուսաստանի առաջնորդ մուֆտի՝ որպես Մուխամաթ-Սաֆա Բայազիտովի իրավահաջորդ։ Այս ծրագրերը խափանվել են Ռուսական հեղափոխության և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի արդյունքում։ 1916 թվականի Մուհամմեդ Կուրբանգալիևը ստանձնել է Սանկտ Պետերբուրգի մուսուլմանական համայնքի առաջնորդի պաշտոնը։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին դարձել է բաշկիրական ակտիվ հասարակական գործիչ, որը պաշտպանել է բաշկիրների շահերը երկրում կտրուկ քաղաքական և սոցիալական փոփոխությունների պայմաններում։ Նպաստել է Արգայաշի ազգային օկրուգի ստեղծմանը, որը բաշկիրական ազգային վարչական շրջան էր ներկայիս Չելյաբինսկի մարզի հյուսիսում։ Մասնակցել է 1-ին և 2-րդ Համաբաշկիրյան համագումարին (Կուրուլտայ) 1917 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Պաշտպանել է Բաշկորտոստանի մուսուլմանական համայնքի համար ինքնավար հոգևոր կառույցին՝ դեմ լինելով դրա ազգայնացմանը։ Հոր հետ միասին հանդես է եկել բաշկիրական ազգային և ազատագրական շարժման մեջ որպես Զեքի Վելիդի Թոգանի հիմնական հակառակորդ։ Չի համաձայնվել Վելիդիի հետ, երբ վերջինս բռնել է սովետական կողմը՝ պահպանելու բաշկիրական ինքնավարությունը, և Մուհամմեդը բոլոր բաշկիրների անունից հայտարարել է, որ աջակցում են Ալեքսանդր Կոլչակի վարչակազմին։

Մասնակցել է Սպիտակ շարժմանը, դարձել բաշկիրական զորամասերի առաջնորդներից մեկը Կոլչակի բանակում։

1919 թվականի ամռանը նա փորձել է Չելյաբինսկ քաղաքում կազմակերպել նոր Համաբաշկիրական համագումար, այնուհետև նահանջել դեպի արևելք՝ Կոլչակի բանակի հետ միասին։ Դաշինքի մեջ է մտել Սպիտակ շարժման ռազմական ղեկավարների՝ Վլադիմիր Կապելի, Ռոման Ունգեր ֆոն Սթերբերգի, Գրիգորի Սեմյոնովի հետ՝ բաշկիրների շահերը պաշտպանելու համար։

Արտագաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի հոկտեմբերին Կոլչակի բանակը հարակից բաշկիրական զորքերի հետ խոշոր պարտություն կրեց՝ Չիտա քաղաքը հանձնելով Կարմիր բանակին։ Մուհամմեդ Կուրբանգալիևը արտագաղթեց Մանջուրիա, որտեղ նա փորձեց համախմբել գաղթական բաշկիրական և թյուրքալեզու համայնքները, կազմակերպել նրանց մեջ իսլամական ավանդական կրոնական սովորույթների արմատավորումը, աջակցել մայրենի լեզվի դասավանդմանը, հանդես գալ որպես իմամ և մուդարիս (վարդապետ)։

1924 թվականին տեղափոխվել է Ճապոնիա, հիմնել է մուսուլմանական համայնք Տոկիոյում և դարձել նրա կրոնական առաջնորդը։ 1927 թվականին դպրոց ստեղծեց Ճապոնիայի մուսուլմանների համար։ 1928 թվականին գումարվեց Համաճապոնական մուսուլմանների համագումար։ Բացել է տպարաններ, որոնք գրքեր են տպել արաբերենով։ Մեծ ճանապարհորդություն կատարելով ամբողջ Ճապոնիայում, քարոզելով իսլամը՝ հրատարակել է մի շարք գրքեր թյուրքական ժողովուրդների և նրանց պատմությունների մասին [2]։

1932-1936 թվականներին հիմնել է իսլամադավան համայնք Մանջոու-Գոյում, մեդրեսե Մուկդենում և հրատարակչություն, որը կոչվում էր Япон Мөхбире” (թյուրքերենով նշանակում է «Ճապոնիայի լրաբեր»)։ Հրատարակել է Հեռավոր Արևելքում առաջին Ղուրանը։

Նա զարգացրեց հարաբերությունները կորեացի և մանջուրյան գործարարների հետ և սերտ անձնական կապեր հաստատեց Ճապոնիայի ռազմական ղեկավարների հետ (Օգասավարան Նագանարի, Նանգո Ջուդիրո, քաղաքական գործիչներ Օկումա Շիգենոբու, Տյամա Միցուրու)։ Նա նաև ֆինանսական միջոցներ է ստացել Ճապոնիայի օլիգարխներից՝ իր կրոնական և հասարակական գործունեությունը սատարելու համար։

1938 թվականի մայիսի 12-ին նա բացեց Տոկիոյում «Իսլամիա» մզկիթը և դարձավ Ճապոնիայի առաջին մուֆտին։ Ճապոնիայի իսլամադավան գաղթական համայնքը ներգրավված էր միջազգային քաղաքականության մեջ և նպաստեց Ճապոնիայի ընդլայնմանը Հարավարևելյան Ասիայում՝ դա դիտարկելով որպես միջոց՝ ազատելու իրենց էթնիկ հայրենիքը կոմունիստական տիրապետությունից։ Այնուամենայնիվ, Մուհամմեդ Կուրբանգալիևի գործունեությունը խոչընդոտեց Ճապոնիայի հետևողական քաղաքականությունը երկրի և նրա սահմաններից դուրս մուսուլմանական համայնքների նկատմամբ, և երկրի իշխանությունները կազմակերպեցին նրա «կամավոր մեկնումը» Մանջուրիա՝ Դալյան։

Մուհամմեդ Կուրբանգալիևը պաշտպանում էր իսլամի այլ կրոնների հետ հավասար դիրքերը Ճապոնիայում։ 1939 թվականին Ճապոնիայի վարչապետ Հիրանումա Կիիչիրոն հայտարարեց, որ իսլամը Ճապոնիայում հավասար իրավունքներ ունի բուդդիզմի և քրիստոնեության հետ։

Ձերբակալություն, բանտարկություն, հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին, երբ ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը, Մուհամմեդ Կուրբանգալիևը ձերբակալվեց ՆԳԺԿ-ի կողմից (Սովետական գաղտնի ոստիկանությունը)՝ դատապարտելով 10 տարվա ազատազրկման «մեծ դավաճանության» համար։ Իր պատիժը կրել է Վլադիմիրի կենտրոնական բանտում մինչև 1955 թվականը։

Ազատ արձակվելուց հետո նա վերադարձավ հայրենի շրջան։ Նա բնակություն հաստատեց Չելյաբինսկի մերձակայքում գտնվող գյուղական համայնքում, որտեղ ծառայում էր որպես մոլլա մինչև իր մահը 1972 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]