Մուկուզանի (գինի)
Մուկուզանի | |
---|---|
Տեսակ | գինի |
Ալկոհոլի պարունակություն | 6,0–7,0 % |
Արտադրող | Վրաստան |
Ծագման երկիր | Վրաստան |
Ստեղծման տարի | 1888 |
Գույն | կարմիր |
Մուկուզանի (վրաց.՝ მუკუზანი), վրացական կարմիր անապակ գինի։ Վրացական հայտնի, ինչպես նաև ամենահին գինիներից մեկն է, որն արտադրվում է 1888 թվականից, և այդ ժամանակվանից հասցրել է դառնալ տեղական գինեգործության այցեքարտ։ Պատրաստվում է Մուկուզանի գյուղի շրջանի սափերավի խաղողի տեսակից։ Տարբերությունը մյուս գինիներից այն է, որ պատրաստվող տեսակը, մուկուզանին երկար մնում է կաղնե տակառի մեջ, ամենաքիչը 3 տարի («Կինձմարաուլի» մնում է 2 տարի, իսկ «Սափերավին» միայն մեկ տարի)։
Մուկուզանի գինուն բնորոշ է թանձր կարմիր գույնը և մեղմ կաղնու համը, կաղնու և հատապտղի համը միանգամից չի զգացվում։ Շատ ընդհատելուց մուկուզանիի համը ավելի է բարդ է, քան մյուս գինիները, որոնք պատրաստվել են սափերավիից։ Այն լավ է համակցվում մսի հետ։ Միջազգային մրցույթներում ստացել է 9 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ[1]։
Հասունացած գինու տարողությունը կազմում է 10,5–12,5 %, ալկոհոլը գինու կազմում է 6,0–7,0 % և 6,0–7,0 % թթվայնությունը։
Մուկուզանին համարվում է լավագույն վրացական գինիներց մեկը, քանի որ պատվաստված է սափերավիից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Мукузани» – одно из самых ярких вин Грузии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Mukuzani Red Wine," From the Cradle of Wine // georgianwines.blogspot.com