Սափերավի
Սափերավի | |
Սափերավի (վրաց.՝ საფერავი; բառացիորեն «գունավորել, երանգավորել, գույն տալ»), ուշ հասունացող թթու խաղողի տեխնիկական (գինու) տեսակ, որ ծագում է Կախեթից (վրաց.՝ კახეთი)[1] ու բնորոշ Է Վրաստանին։ Այնտեղ դրանից պատրաստում են տարածաշրջանի ամենահայտնի գինիներից շատերը[2]։ Սափերավին աճում է նաև Ռուսաստանում[3] և ավելի փոքր քանակությամբ՝ Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Ավստրալիայում։
Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սափերավին հայտնի է նաև որպես Դիդի Սափերավի, Կլայնբերիգեր, Ներկի խաղող, Պատառա Սափերավի, Սափարավի, Կախեթի Սափերավի, Սափերաիբի, Կախեթ Սափերավի, Սկոփերավի, Զափերավի, Մեշկուրի Սափերավի[4]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատապտուղները միջինից մեծ են, էլիպսաձեւ կամ կլոր՝ կախված տեսակից, մուգ կապտավուն են, բարակ, ամուր կեղևով։ Հասունացման ժամկետը մոտ 5 ամիս է, բերքատվությունը՝ չափավոր։ Տերեւները միջին մեծության են, խոշոր եւ կլորացված, 3-5 բլթակներով կամ գրեթե մեկ ամբողջական կտոր՝ բարձրացված եզրերով։ Կոթունի հատվածը բաց է, թաղածածկ կամ քնարաձև։ Խաղողի տերևի ստորին մակերեսի թանձրացումը խիտ է, սարդոստայնային։ Երկսեռ ծաղիկ։ Միջին չափի ողկույզ, լայնակոն, ճյուղավորված, չամրացված, ողկույզի ոտքը մինչև 4,5 սմ։ Ողկույզի միջին քաշը 93-99 գրամ[5]։
Սափերավիից ստացվում է հյութեղ գինի՝ բնորոշ փնջով, ներդաշնակ համով և հաճելի տտիպությամբ։ Դրա ալկոհոլային ուժը տատանվում է 10,5-ից 12,5 %-ի սահմաններում, մինչդեռ տիտրվող թթվայնությունը տատանվում է 5-ից 7 %-ի սահմաններում։ Սափերավի խաղողից պատրաստում են շատ թունդ կարմիր գինիներ, որոնք համապատասխան են երկարացված ծերության համար։ Այն կարող է պարունակել ալկոհոլի բարձր մակարդակ, և այն հաճախ խառնվում է ավելի թեթեւ տեսակների հետ։ Այսօր այն ամենատարածված վրացական կարմիր խաղողի տեսակն է՝ ընդհանուր արտադրության առումով[2]։
Սափերավին դիմացկուն տեսակ է, որը հայտնի է ծայրահեղ ցուրտ եղանակին դիմակայելու ունակությամբ, չնայած դրա ձմեռային դիմացկունությունն ավելի ցածր է քան սպիտալ ռքածիթելի (վրաց.՝ რქაწითელი < რქა წითელი, կարմիր եղջյուր) խաղողը, և բարձր լեռնային ու ներքին շրջաններում, ինչպիսին Կախեթին է, աճեցնելու համար։ Երաշտակայունությունը համեմատաբար բարձր է։ Սափերավիի դիմադրությունը կեղծ ալրացող և օիդիումի հանդեպ թույլ է, անձրևոտ եղանակին հատապտուղները վարակվում են ազնիվ փտումով (ֆր.՝ pourriture noble; գերմ.՝ Edelfäule; իտալ.՝ Muffa nobile; հունգ.՝ Aszúsodás)։
Սափերավիի առանձնահատկությունն այն է, որ անտոցիանների (հուն` ἄνθος՝ ծաղիկ, κυανός՝ լազուր, կապույտ)[6] բարձր պարունակության շնորհիվ ներկված է ոչ միայն հատապտուղների կեղևը, այլև միջուկը։ Այդ պատճառով էլ սափերավին (ի տարբերություն սև տեխնիկական խաղողի տեսակների ճնշող մեծամասնության) տալիս է գունավոր հյութ։ Սա ներկարար (ֆր.՝ teinturier)[7] խաղողի տեսակներից մեկն է, որից արտադրվում են ինչպես միատեսակ, այնպես էլ խառնուրդ գինիներ (ֆր.՝ coupage)[1]։ Սափերավին անսովոր է նրանով, որ այն խաղողի շատ քիչ սորտերից մեկն է, որն օգտագործվում է միատեսակ գինեգործության մեջ։ Հյութը թույլ գունավոր է, ինչը վերացնում է սափերավիից սպիտակ գինիների արտադրությունը[8]։
Տարածվածություն և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սափերավի խաղողը ծագել է Արևելյան Վրաստանի Կախեթի մարզում և ներկայումս տարածված է նրա ողջ տարածքում (Կախեթի, Սաինգիլո (վրաց.՝ საინგილო), Քարթլի, Շավշատ-Կղարջք, Իմերեթի, Գուրիա, Ռաչա (վրաց.՝ რაჭა) և Լեչխում)։ Սափերավի տեսակը տարածաշրջանի ամենահին տեսակներից մեկն է և Վրաստանի առևտրային գինեգործության մեջ մշտապես զբաղեցրել է ամենակարևոր տեղը։ Սափերավի խաղողը հիմնականում օգտագործվում է Վրաստանում և Ռուսաստանում, բայց վերջերս այն տարածվել է Արևելյան Եվրոպայի այլ շրջաններում (օրինակ՝ Մոլդովայում գտնվող Պուրկարի)։ Սափերավի տեսակն աճեցվել է նաև Նոր Աշխարհի գինեգործական շրջաններում, մասնավորապես՝ Ֆինգեր լճերի (անգլ.՝ Finger Lakes) և Նիագարա թերակղզու խաղողի այգիներում[9]։ Այն խոստումնալից արդյունքներ է ցույց տվել Ավստրալիայի մի քանի արտադրողների մոտ, որտեղ այն առաջին անգամ բուծվել է Վիկտորիա նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Քինգ հովտի շրջանում։
Հիմք է ծառայում սեղանի, աղանդերային և թնդեցված գինիների համար, որոնք պիտանի են երկար (մինչև 30 տարի) պահպանման համար, թեև սափերավիի հայրենիքում 12 տարեկանից բարձր հնեցումը գրեթե չի կիրառվում[8]։ Միատեսակ գինիներում ալկոհոլի բարձր պարունակության, ինչպես նաև դրանց թթվայնության պատճառով (հատկապես արտահայտված է, երբ խաղողն աճեցվել է ոչ բավարար տաք կլիմայական պայմաններում[10]) սափերավիի գինենյութերը հաճախ խառնվում են խաղողի այլ տեսակներից ստացված գինենյութերի հետ (տես՝ կուպաժավորում)։
Կարծիք կա, որ սափերավին պատկանում է «քմահաճ» տեսակներին, որոնցից հեշտ չէ լավ գինի ստանալ[8]։ Հատկապես բերքահավաքի համար կարևոր է ճշգրիտ ընտրել հատապտուղների հասունության պահը, հակառակ դեպքում գինու մեջ կհայտնվեն կամ կանաչ կամ «շատ հասունացած» երանգներ։
Սափերավիից են պատրաստվում Վրաստանի ամենատարածված կարմիր գինիներից շատերը՝ ինչպես չոր (Մուկուզանի, Նափառեուլ), այնպես էլ կիսաքաղցր (Կինձմարաուլ (վրաց.՝ ქინძმარაული), Ախաշեն (վրաց.՝ ახაშენი)): Սափերավիից պատրաստվող գինենյութերը մտնում են նաև Ապսնիի (աբխ.՝ Аҧсны) (Աբխազիա) և Նեգրու դե Պուրկարի (Մոլդովա) խառնուրդ գինիների կազմի մեջ։ Միատեսակ գինիները խիտ բորդո (ֆր.՝ bordeaux) գույն են, որն արևի ճառագայթներին թույլ չի տալիս անցնել[11]։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սափերավին հաջողությամբ ներգրավվել է գենետիկական բուծման համար նախկին ԽՍՀՄ երկրներում, Ռումինիայում և Գերմանիայում։ Ռայնգաուում (գերմ.՝ Rheingau) դրա հետ աշխատել է դոկտոր Հելմուտ Բեքերը (գերմ.՝ Helmut Becker)։ Ղրիմում Սափերավիից բուծվել են նոր տեսակներ՝ Բաստարդո Մագարաչսկի (ռուս.՝ Бастардо Магарачский), Ռուբին Մագարաչա (ռուս.՝ Рубиновый Магарача), առատ, Ջալիտա, Նովոչերկասկում՝ Սափերավի Հյուսիսային (ռուս.՝ Саперави Северный)։ Վերջինս ունի հատկապես ուժեղ ցրտահարության դիմադրություն, հեշտությամբ հանդուրժում է չոր ժամանակահատվածները, բայց արագ չորանում է, երբ ենթարկվում է հաճախակի անձրևների։
Կա նաև սափերավիի տարատեսակ, որը կոչվում է բուդեշուրի (բուդեշուրիսեբուրի)։ Այն ունի երկարավուն բարակ կեղևով հատապտուղներ, որոնք հասունանում են սովորական սափերավիից շուտ և համարվում են ավելի բուրավետ[8]։
Գինիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրացական հայտնի գինիներ՝ պատրաստված բացառապես կամ առավելապես Սափերավի տեսակի խաղողից․
- Կինձմարաուլի․ բնական կիսաքաղցր գինի, հնեցվում է 2 տարի, արտադրվում է Ղվարելի շրջանում։ Խաղողը հավաքվում է ավելի ուշ, քան Սափերավիից պատրաստված այլ գինիների մեծ մասի համար։
- Ախաշենի․ Գուրջաանի շրջանում արտադրված Կինձմարաուլիի նման կիսաքաղցր գինի։
- Մուկուզանի․ չոր գինի, որ հնեցվում է 3 տարի, արտադրվում է Մուկուզանի շրջանում։ Ստացվում է տեղական լավագույն խաղողի տեսակներից և համարվում է վրացական լավագույն գինիներից մեկը։
- Նափառեուլի․ չոր գինի, որը հնեցվում է 3 տարի, արտադրվում է Թելավի շրջանի Նափառեուլի փոքր գոտում։ Ստացվում է տեղական լավագույն խաղողի տեսակներից և համարվում է վրացական լավագույն գինիներից մեկը։
- Ալազանի․ թեթև կիսաքաղցր գինի, որն արտադրվում է Ալազանի շրջանում․ 60% Սափերավիի և 40% Ռքացիթելիի խառնուրդ։ Ավելի տաք կլիմայական պայմաններում խաղողն ավելի քաղցր է ստացվում, քան մյուս շրջաններում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սափերավի, որն աճում է Մոլդովայի Պուրկարի խաղողի այգիներում
-
Վրաստանի նամականիշ, 2009 թվական, Սափերավի խաղող
-
Սափերավի
-
Սափերավի Մոլդովայից, 1994 թվական
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գինեգործությունը Վրաստանում - տնտեսական գերակա ոլորտ Վրաստանում
- Ռքածիթելի - վրացական թանկարժեք գինու խաղողի տեսակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Саперави // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1959. — Т. VII. — Стб. 1005—1006
- ↑ 2,0 2,1 Miquel Hudin & Daria Kholodolina (2017), Georgia: A guide to the cradle of wine, Vinologue, էջ 300, ISBN 978-1941598054
- ↑ The Oxford Companion to Wine. ISBN 9780191016073. P. 646.
- ↑ Ganesch, Julius Kühn-Institut (JKI), Federal Research Centre for Cultivated Plants, Institute for Grapevine Breeding, Geilweilerhof ,Siebeldingen, Erika Maul, Reinhard Töpfer, Alina. «SAPERAVI». www.vivc.de (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Сорт винограда Саперави
- ↑ Բացատրական բառարան
- ↑ Jancis Robinson, ed. (2006). «Teinturier». Oxford Companion to Wine (Third ed.). Oxford: Oxford University Press. էջեր 688–689. ISBN 978-0-19-860990-2.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://swn.ru/articles/saperavi
- ↑ «Saperavi at Finger Lakes».
- ↑ Саперави в Оксфордском винном справочнике
- ↑ Саперави - Сомелье
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pierre Galet: Dictionnaire encyclopédique des cépages. Hachette, Paris 2000, ISBN 2-01-236331-8.