Մուխտադիր Այդինբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուխտադիր Այդինբեկով
Айдинбек Оглы Абдул Мухтадир
Ծնվել է1884
ԾննդավայրՌուսաստան Ռուսաստան,
Դաղստան Ախտի
Մահացել է1918
Մահվան վայրԿուբա
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg ՌԽՍՖՀ
ԱզգությունԼեզգին
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հեղափոխական
Աշխատանքհեղափոխական
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
ԵրեխաներԱյդինբեկով Սալամ Մուխտադիր

Մուխտադիր Այդինբեկով (Աբդուլ Մուխտադիր Այդինբեկ օղլի, լեզգիներեն՝ Айдинбекрин Мукьтадир, 1884-1918), հեղափոխական գործիչ, բանվոր։ ՌԱԴԲԿ անդամ 1904 թվականից։ «Հումմեթ» կազմակերպության ղեկավար գործիչներից։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին աշխատել է նավթարդյունաբերական բանվորների միությունում, մասնակցել է ս-դումայի «Ֆարուք» խմբակի ստեղծմանը։ 1908 թվականին ձերբակալվել է Բաքվում և աքսորվել Արխանգելսկի նահանգ։

1911 թվականին վերադառնալով աքսորից՝ հեղափոխական աշխատանք է տարել Բալախանիի բանվորների շրջանում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեի անդամ, Բաքվի սովետի դեպուտատ, նավթարդյունաբերական բանվորների միության վարչության անդամ։

1918 թվականին ղեկավարել է Բաքվի ժողկոմսովետի կողմից Դաղստանի հեղկոմին օգնության ուղարկված բոլշևիկ բանվորների խումբը։ 1918 թվականի աշնանը սպանել են մուսավաթականները Ղուբայի գավառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png