Մուխթար Մայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուխթար Մայ
ուրդու՝ مختاراں بی بی
Դիմանկար
Ծնվել է1972[1]
ԾննդավայրMeerwala, Tehsil Jatoi, Muzaffargarh District, Dera Ghazi Khan Division, Փենջաբ, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան և իրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
 Mukhtar Mai Վիքիպահեստում

Մուխթար Մայ (ուրդու مختاراں بی بی, 1972[1], Meerwala, Tehsil Jatoi, Muzaffargarh District, Dera Ghazi Khan Division, Փենջաբ, Պակիստան), պակիստանցի իրավապաշտպան։ 2002 թվականի հունիսին Մուխթարը դարձել է խմբակային բռնաբարության զոհ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն բռնաբարության մյուս զոհերի՝ Մուխթարն ինքնասպանություն չի գործել, այլ ավելի շուտ սկսել է պայքարել իր իրավունքների համար։ 2002 թվականի սեպտեմբերի 1-ին դատարանը մահապատժի է դատապարտել 6 մարդու Մուխթար Մայի բռնաբարության համար, սակայն 2005 թվականի մայիսին Լահորի Գերագույն դատարանը մեջբերել է «անբավարար ապացույցներ» և արդարացրել 6 դատապարտյալներից 5-ին, մինչդեռ վեցերորդը ստացել է ցմահ ազատազրկում։

Մուխթարը բողոքարկել է որոշումը, իսկ Պակիստանի Գերագույն դատարանը կասեցրել է արդարացման դատավճիռը։ Սակայն 2011 թվականին Գերագույն դատարանը նույնպես արդարացրել է մեղադրյալին։ Չնայած Մուխթարի, նրա ընտանիքի և ընկերների անվտանգությունը վտանգված է, նա շարունակում է մնալ կանանց իրավունքների ակտիվ պաշտպան։

Նա ստեղծել է Մուխթար Մայի կանանց բարեկեցության կազմակերպությունը, որն օգնություն է տրամադրում բռնության ենթարկված պակիստանցի կանանց, աջակցություն և կրթություն է տալիս իգական սեռի ներկայացուցիչներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Korean Authority File (կոր.)
  2. Kristof, N & Wudunn, S, (2009), "Half The Sky", Virago

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mukhtar Mai — history of a rape case (անգլ.)

Մուխթար Մայի կազմակերպություն
Դատարանի վճիռներ
Ժամանակացույց
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուխթար Մայ» հոդվածին։