Մորսիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորսիլյա
morcilla
Իսպանական խոհանոց
Ծագում
Ենթատեսակարյունային երշիկ
Առաջացման երկիրԻսպանիա Իսպանիա
Բաղադրամասեր
Հիմնականարյուն
 Blood sausage of Spain Վիքիպահեստում

Մորսիլյա, (իսպ.՝ morcilla) իսպանական կարմիր նրբերշիկ։ Կան մորսիլյայի պատրաստման մի քանի տարածաշրջանային բաղադրատոմսեր։ Առավել նշանավոր են բուրգոսյան մորսիլյան, որը պատրաստվում է խոզի արյունով, խոզի մսով, յուղով, սոխով և բրնձով, ինչպես նաև՝ կանաչ մորսիլյան, որտեղ բրնձի փոխարեն ավելացնում են կանաչ սոխ։ Կանարյան կղզիներում պատրաստվում է քաղցր մորսիլյա՝ չամիչով, նուշով և դարչինով։ Մորսիլյան հանդիպում է նաև այլ իսպանալեզու երկրներում։ Մորսիլյան պատրաստում են գրիլի վրա, տապակում են, ավելացնում են լոբով, ոսպով և սիսեռով ապուրներին և մատուցում ինչպես տապասը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]