Մորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մորո
Moro Rock-View from Potwisha.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Վարչատարածքային միավորԹուլարե շրջան
ԼեռնաշղթաՍիեռա Նևադա
Բարձրությունը ծովի մակարդակից6725 Ֆուտ
Հարաբերական
բարձրություն
245 Ֆուտ
Պահպանման տարածքSequoia National Park?
Կոորդինատներ: 36°32′39.120000099987″ հս․ լ. 118°45′54.000000100002″ ամ. ե. / 36.54420000002777158° հս․. լ. 118.76500000002778279° ավ. ե. / 36.54420000002777158; 118.76500000002778279

Մորո (անգլ.՝ Moro Rock), ժայռ «Սեքվոյա» ազգային պարկի կենտրոնում, Թուլարե շրջան, Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ: Առաջին եվրոամերիկացին, որ եղել է Մորոյում, հանքափոր Հեյլ Թերպն էր, իր երկու խորթ որդիների` Ջորջ և Ջոն Սուոնսոնաների հետ 1861 թվականին:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոն գրանիտե գմբեթավոր մոնոլիտ ժայռ է[1]: Տարիքն ավելի քան 100 միլիոն տարի է (կավճի ժամանակաշրջան)[2]:

Ժայռի գագաթը ծովի մակարդակից գտնվում է 2050 մետր բարձրության վրա, իսկ Մորոյի հարաբերական բարձրությունը փոքր է` 75 մետր: Ձմռանը դեպի ժայռը տանող ճանապարհները փակ են ավտոմեքենաների համար, այդ իսկ պատճառով զբոսաշրջիկները ստիպված են ոտքով կայանատեղիից ավելի քան երեք կիլոմետր անցնեն, որպեսզի հասնեն ժայռի ստորոտին: 1996 թվականին նախատեսվում էր մարդատար մեքենայի մուտքը դեպի ժայռ ամբողջովին փակել և տեղափոխել ավտոբուսի, սակայն այդ պլանները ամբողջովին չիրագործվեցին. աշխատանքային օրերին զբոսաշրջիկները ժայռ են հասնում իրենց մեքենաներով, իսկ ազատ և տոն օրերին` միայն ավտոբուսներով[3]:

Մորոյի արևմտյան լանջը գրեթե ուղղահայաց պատ է՝ շուրջ 300 մետր բարձրությամբ, դրա վրա հաճախ են մարզվում ժայռեր մագլցողները: Սպորտի այս ձևն արգելված է այստեղ միայն սապսանների բնադրման ժամանակ, ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 15-ը[4]:

Աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի լուսանկար

Առաջին փայտե աստիճանները, որոնք տանում են դեպի Մորո, կառուցվել է 1917 թվականին, սակայն, արդեն 1920-ական թվականներին այն օգտագործման համար անպետք էր: Նոր, ավելի ամուր աստիճաններ կառուցվել են 1931 թվականին Բնապահպանության քաղաքացիական կորպուսի կողմից, և այն մինչ օրս օգտագործվում է: Նրա երկարությունը կազմում է 243 մետր (400 աստիճան), այն առավելագույնս օգտագործում է բնական երկարացումներ, խոռոչներ, խճանկարներ և ծալքեր, իսկ դրա դիզայնը մշակվել է լանդշաֆտային դիզայներ Մերել Սեյդջերի կողմից[5]: Ժայռի գագաթից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի ազգային պարկի արևմտյան մասի, հատկապես դեպի Մեծ արևմտյան ջրբաժանի[6]: Մագլցումն անվճար է, բայց արգելված է ամպրոպների և ձնաբքի ժամանակ, սանդուղքով չի թույլատրվում նաև շներով և հեծանիվներով այցելությունները[2]:

1978 թվականին այս սանդուղքը ավելացվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանի մեջ[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geology Fieldnotes. Sequoia & Kings Canyon National Parks, California. Moro Rock (անգլ.) на сайте nature.nps.gov
  2. 2,0 2,1 Скала Моро (անգլ.) на сайте hikespeak.com
  3. Moro Rock and Crescent Meadow — Sequoia & Kings Canyon National Parks (անգլ.) на сайте nps.gov
  4. Rock Climbing — Sequoia & Kings Canyon National Parks (անգլ.) на сайте nps.gov
  5. Уильям Твид. «Лестница скалы Моро»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2014-11-17  (անգլ.) на сайте tularecountytreasures.org, май 2013
  6. «Giant Forest Points of Interest, Summer — Moro Rock»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-07-ին։ Վերցված է 2014-11-17  (անգլ.) на сайте nps.gov
  7. Документ, подтверждающий внесение объекта «Лестница на скалу Моро» в Национальный реестр исторических мест США (անգլ.) на сайте pdfhost.focus.nps.gov, 29 декабря 1978

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]