Մորիս Գամելեն
Մորիս Գամելեն ֆր.՝ Maurice Gamelin | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1872[1][2] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Մահացել է | ապրիլի 18, 1958[3][1][4][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Գերեզման | Պասի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր և Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիական բանակի շտաբի պետ և Զինված ուժերի շտաբի պետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Maurice Gamelin Վիքիպահեստում |
Մորիս Գուստավ Գամելեն (սեպտեմբերի 20, 1872[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3] - ապրիլի 18, 1958[3][1][4][…], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի բանակի գեներալ Ֆրանսիական բանակում։ Գամելենը հիշվում է ֆրանսիական զորքերի աղետալի հրամանատարությամբ (մինչև 1940 թվականի մայիսի 17-ը) Ֆրանսիական ռազմագործողության ընթացքում Երկրորդ համաշխարհային պատերազմում և պարտությամբ։
Որպես Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, Գամելենը համարվում էր նշանակալի մտավոր կարողությունների տեր անձնավորություն։ Նրան հարգում էին անգամ Գերմանիայում իր հզոր մտքի համար, չնայած որոշ գերմանացի գեներալներ նրան համարում էին խիստ և կանխատեսելի։ Չնայած դրան և նրա գերազանց ծառայությանը Առաջին համաշխարհային պատերազմում, նրա գլխավորությամբ ֆրանսիական բանակները 1940 թվականի ճգնաժամային օրերին խայտառակ պարտություն կրեցին։ Պատմաբան և լրագրող Վիլյամ Լ․ Շիրերը ներկայացրեց տեսակետ, որ Գամելենը օգտագործեց Առաջին աշխարհամարտի մեթոդները, որպեսզի կռվի Երկրորդ աշխարհամարտում, սակայն ավելի քիչ եռանդով և դանդաղ[5]։
Գամելենը ծառայել էր Ժոզեֆ Ժոֆրեի հրամանատարության ներքո Առաջին համաշխարհային պատերազմում։ Նրան հաճախ են վերագրում պատասխանատվությունը 1914 թվականի ֆրանսիական հակագրոհի մարտավարության նախգծումը, ինչը բերեց հաղթանակի Մառնի առաջին ճակատամարտում։ 1933 թվականին նա դարձավ Ֆրանսիական բանակի հրամանատար և սկսեց մոդերնիզացիայի և մեխանիզացիայի գործընթացը՝ ներառյալ Մաժինոյի գծի կառուցումը ավարտին հասցնելը։
Էդուարդ Դալադիեն պաշտպանում էր Գամելենին իր կարիերայի ընթացքում, քանի որ նա հրաժարվել էր քաղաքականությանը թույլ տալ խառնվել ռազմական գործերին և նրա վստահության համար կառավարման հանրապետական ձևին։ Սա չնչին խնդիր չէր այն ժամանակ, երբ Ֆրանսիայում ձախ ռոյալիստները և աջ ֆաշիստները բացահայտորեն պահանջում էին ռեժիմի փոփոխություն Ֆրանսիայում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամելենի հայր Զեփիրինը կռվել է 1859 թվականի Սոլֆերնոյի ճակատամարտում։ Վաղ տարիքից Գամելենը ցույց տվեց զինվոր դառնալու պոտենցիալը և մեծացավ սերնդի հետ, որը ռևանշ էր պահանջում Գերմանիայից Ֆրանս-պրուսական պատերազմում կրած պարտության համար։
Զինվորական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամելենը ընդունվեց Սեն Սիրի զինվորական ակադեմիա 1891 թվականի հոկտեմբերի 31-ին[6]։ 1893 թվականին նա ավարտեց՝ լինելով առաջինն իր դասարանում։
Նա սկսեց ծառայությունը ֆրանսիական տիրելիերներում 3-րդ գումարտակում, որը գտնվում էր Թունիսում։ Դրանից հետո նա միացավ տեղագրական բրիգադին։ 1897 թվականին Գամելենը վերադարձավ Փարիզ և ընդունվեց հեղինակավոր École Supérieure de Guerre և երկրորդը դասարանում գերազանցությամբ ավարտեց այն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Гамелен Морис Гюстав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Վիլյամ Լ․ Շիրեր, The Collapse of the Third Republic 1969
- ↑ Alexander, Martin S. (2003 թ․ նոյեմբերի 1). The Republic in Danger: General Maurice Gamelin and the Politics of French Defence, 1933–1940. Cambridge University Press. էջ 13. ISBN 978-0-521-52429-2. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.