Մովսեսը կոտրում է ուխտի քարետախտակները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսեսը կոտրում է ուխտի քարետախտակները
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն[1]
տարի1659
բարձրություն168,5 սանտիմետր
լայնություն136,5 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ[2]
գտնվում էԲեռլինի պատկերասրահ
հավաքածուԲեռլինի պատկերասրահ[1]
հիմնական թեմաՄովսես մարգարե և Տասը պատվիրաններ
կայք
Ծանոթագրություններ
 Moses Smashing the Tablets of the Law (Rembrandt) Վիքիպահեստում

Մովսեսը կոտրում է ուխտի քարետախտակները (հոլ.՝ Mozes en de tafelen der wet), հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի նկար։ Նկարի սյուժեն հեղինակը վերցրել է Ելից Գրքից (Ելից 32։19 )[3]։ Նկարը պահվում է Բեռլինի պատկերասրահում[4]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մովսեսը կոտրում է ուխտի քարետախտակները» նկարը ստեղծվել է այն ժամանակաշրջանում, երբ Ռեմբրանդն ապրել է Ամստերդամի ծայրամասային մի շրջանում, որի բնակչության զգալի մասը հրեաներ էին։ Այստեղ նա ստիպված բնակություն էր հաստատել այն բանից հետո, երբ 1657—1658 թվականներին սնանկացել էր, վաճառել իր տունը և ունեցվածքը։ Որդու և դստեր՝ Կոռնելիայի (Հենդրիկե Ստոֆելսի դուստրը) հետ միասին նա տեղափոխվում է Ռոզենգրախտ փողոցում (Rozengracht) վարձակալած տուն[5]։ Հին Կտակարանից նկարի թեմայի ընտրությունը պայմանավորված էր նկարչի կրած ազեցություններով․ նրա վրա խոր ներգործություն էր թողել մենոնիտների շարժումը և ռաբբի Մենաշե բեն Իսրայելի հետ ջերմ ընկերական հարաբերությունները[6]։

Նկարի սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ելից Գրքի՝ Մովսեսը գնացել է Սինա լեռ, որպեսզի ստանա Աստծո պատվիրանները։ Նրանք գրվել էին երկու քարե տախտակների վրա՝ երկու կողմից։ Մովսես մարգարեի բացակայության ժամանակ իսրայելացիները Ահարոնից պահանջեցին ցույց տալ ճշմարիտ Աստծուն, որին իրենք կերկրպագեն և զոհեր կմատուցեն։ Ահարոնը նրանցից մեկական ոսկի է վերցնում, ձուլոմ ոսկե հորթին և ասում, թե ահա սա է այն աստվածությունը, որը իսրայելի ժողովրդին ազատել է եգիպտական գերությունից։ Երբ Մովսեսն իջնում է սարից, նա աղմուկ է լսում և երգեր, իսկ երբ մոտենում է, տեսնում է ժողովրդին, որ պարում են ոսկե կուռքի շուրջ։ Քանի որ իսրայելացիները չէին սպասել իր վերադարձին և երկրպագում էին նոր աստվածության՝ ոսկե հորթին, Մովսես մարգարեն կատաղությամբ ջարդում է քարե սալիկները։ Բացի այդ, Մովսեսը վառում է կուռքը, մոխիրը լցնում ջրի մեջ և կարգադրում, որ այդ ջուրը խմեն նրանք, ովքեր կասկածել են Աստծուն[7]։

«Երբ նա մոտեցավ կացարանին և տեսավ հորթին և պարերը, այն ժամանակ բորբոքվեց և կատաղությամբ դեն նետեց քարե տախտակները և ջարդեց դրանք սարի տակ…
- Ելից Գիրք[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/49535
  2. http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&objectId=871387
  3. http://bible-links.org/?ref=%D4%B5%D5%AC%D5%AB%D6%81%2032:19
  4. Ветеринг, Эрнст ван де -The Painter at Work. — A: Amsterdam University Press,, 1997. — С. 209. — 340 с. — ISBN 9053562397
  5. Rembrandt's Bankruptcy: The Artist, His Patrons, and the Art Market in Seventeenth-Century Netherlands Paul Crenshaw. — Rembrandt Harmenszoon van Rijn. — Cambridge University Press, 2006. — С. 79. — 221 с. — ISBN 9780521858250
  6. Рембрандт՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում.
  7. Лопухин А. П. Толковая Библия или комментарий на все книги Священного Писания Ветхого и Нового Заветов. Исход / Соавтор - Директ-Медиа. — М: Directmedia, 2013. — С. 176-178. — 200 с. — ISBN 5446006291
  8. Дмитрий Щедровицкий Введение в Ветхий Завет. Пятикнижие Моисеево. — М: Литрес, 2016. — С. 586. — 1089 с. — ISBN 9785457546448

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը Բեռլինի պատկերասրահի կայքէջում