Մոսկովյան փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսկովյան փողոց (այլ կիրառումներ)
Մոսկովյան փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն1,55 կմ
Անվանվել էՄոսկվա
Փոստային ինդեքս344002, 344082

Մոսկովյան փողոց (ռուս.՝ Московская улица), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Փողոցում կա 66 հայտնի շենք։ Գտնվում է Տեմեռնիցկայա, Սերաֆիմովիչի, Տուրգենևի, Օբորոնայի, Շահումյան, Բաումանի, Նիժնեդոնսկայա փողոցների, Սոլյանոյ Սպուսկ նրբանցքի և Դումսկի անցուղու մոտակայքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյանը եղել է քաղաքի գլխավոր փողոցը, սակայն հետո գլխավոր է դարձել Բոլշայա Սադովայա փողոցը։ Իսկ Մոսկովյանը, հատկապես հին շուկայի դիմաց, մնացել է որպես առևտրային փողոց՝ դառնալով քաղաքի տրանսպորտային մայրուղիներից մեկը։

Այս ոչ երկար փողոցում 1914 թվականին գործել են «Ինտերնացիոնալ» հյուրանոցը, Մ. Ֆ. Շկիտկոյի մասնավոր ռեալական դպրոցը և Գ. Պ. Բելովոլսկու մասնավոր արական գիմնազիան. այս երկու ուսումնական հաստատությունները գտնվել են ներկայիս Գազետնի նրբանցքի մոտ։ Մնացած շինությունները խանութ-պահեստներ էին, որտեղ վաճառվում էին մշակաբույսերի սերմեր, սպասք, բյուրեղապակի, պատրաստի հագուստ, գրքերի և գրենական պիտույքներ, կահույք, եկեղեցական կայք, գաղութային երկրներից բերված ապրանքներ և այլն։

Մոսկովյանն ամենաբանուկ փողոցներից մեկն էր։ Ազդեցություն ունեին և՛ հին շուկայի հարևանությունը, և՛ մեծ առևտուրը Սոբորնի և Նիկոլաևյան (այժմ՝ Սեմաշկոյի) նրբանցքներում։ Բայց կարևոր դեր էր խաղում նաև առևտուրը հենց Մոսկովյան փողոցում։

Մոսկովյան փողոցում, որը երբեք չի փոխել իր անվանումը, ապրել է դոնցի հայտնի լրագրող Վիկտոր Սևսկին (Վենիամին Կրասնուշկին)։ Թիվ 9 տունը, որտեղ եղել է նրա բնակարանը, պահպանվել է մինչև այսօր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вера Волошинова. Ростов -на-Дону: улица Московская// газета «Молот». — 18.05.2012. № 65-66 — с. 6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]