Մոսես Գոլդբերգ
Մոսես Գոլդբերգ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1905 Ռույիենա, Լատվիա |
Մահացել է | փետրվարի 17, 1964 (58 տարեկան) Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Ալմա մատեր | Տարտուի համալսարան |
Գիտական ղեկավար | Լեոպոլդ Ռուժիչկա |
Պարգևներ | Վերների մրցանակ, Վերների մեդալ Շվեյցարիայի քիմիական միության կողմից (1940)[2] |
Մոսես Վոլֆ Գոլդբերգ (էստ․՝ Moses Wolf Goldberg, 30 հունիսի, 1905, Ռույիենա - 17 փետրվարի, 1964, Մոնտքլեր), հրեական ծագմամբ էստոնացի քիմիկոս։ 1949 թվականին Լեո Շտերնբախի հետ համատեղ մշակել է բիոտինի սինթեզման գործընթացը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսես Վուլֆ Գոլդբերգը ծնվել է 1905 թվականի հունիսի 30-ին Լատվիայի Ռույիենա քաղաքում։ Նրա ծնունդից կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվում է Էստոնիայի Վիռու քաղաք։ Գոլդբերգը Տարտուում ավարտել է գերմանական դպրոց, իսկ 1923-1924 թվականներին սովորել է Տարտուի համալսարանում[3]։ Հետագայում կրթությունը շարունակել է Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցում, որն ավարտելիս ստացել է քիմիկոս-ինժեների դիպլոմ։ Դոկտորական աշխատանքը կատարել է Լեոպոլդ Ռուժիչկայի ղեկավարությամբ[4], նրա գործընկերներն են եղել այնպիսի հայտնի քիմիկոսներ, ինչպիսիք են Տադեուշ Ռեյխշտեյնը, Գեորգ Ռոզենկրանցը և Լեո Շտերնբախը։ Նրա աշխատանքը, որը վերնագրված էր «Versuche zur Synthese Ephedrin-ähnlicher Körper» («Էֆեդրինանման միացությունների սինթեզման գիտափորձ»), պաշտպանվել է 1931 թվականին[3]։ 1935 թվականին Գոլդբերգn անցել է հաբիլիտացիայի գործընթացը։ Շվեյցարիայի քիմիական միությունը 1940 թվականին նրան շնորհել է Վերների մրցանակ և մեդալ[2]։
1942 թվականին Մոսես Գոլդբերգը մեկնել է ԱՄՆ[5] և աշխատանքի տեղավորվել Նյու Ջերսիում՝ «Hoffmann-La Roche» ընկերության գլխավոր բաժանմունքում։ Լեո Շտերնբախի հետ համատեղ նա 1949 թվականին արտոնագրում է բիոտինի սինթեզման գործընթացը[6]։ Ընկերությունում աշխատելու տարիներին Մոսես Գոլդբերգը ստացել է մի քանի արտոնագրեր, զբաղվել է հակաբիոտիկներով ու այլ դեղամիջոցներով։
Մոսես Գոլդբերգը մահացել է 1964 թվականի փետրվարի 17-ին 58 տարեկան հասակում[7]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսես Վուլֆ Գոլդբերգի ծնողները՝ Մեյեր Իցիկ Գոլդբերգն ու Կայլա Հաննա Գիբերմանը, ծնվել են Լատվիայի Բաուսկա քաղաքում։ Նրանք ամուսնացել են Ռիգայում 1904 թվականին։ Մոսես Գոլդբերգն ուներ կրտսեր եղբայր՝ Լեոն (ծնվել է 1907 թվականին)[8], որը նաև սովորում էր Տարտուի համալսարանում[9], և քույր՝ Միրիամը (ծնվել է 1909 թվականին)[10]։ Մոսես Գոլդբերգի հայրը՝ Մեյեր Իցիկ Գոլդբերգը, աքսորվել է Սիբիր ու սպանվել կամ մահացել 1941 թվականի դեկտեմբերին[11]։ Մայր՝ Կայլա Հաննա Գոլդբերգը, և հարսը (եղբոր կինը)՝ Էռնա Ֆուրման Գոլդբերգը, աքսորվել են Նեդոստուպնի[12] (Սիբիրում՝ Տոմսկի շրջանում) և հավանաբար սպանվել են այնտեղ։ Քույրը՝ Միրիամը, ամուսնու՝ Լեո Քլիոնսկու հետ փախել է Տաշքենդ[13][14]։ Լեո Քլիոնսկին պատերազմից հետո վերադարձել է Էստոնիա, իսկ Միրիամի ճակատագիրը հայտնի չէ։ Լեո Գոլդբերգը 1941 թվականին չի աքսորվել. նրա ճակատագիրը նույնպես հայտնի չէ[12]։
Մոսես Վուլֆ Գոլդբերգը մոտ 1928 թվականին ամուսնացել է շվեյցարացի Ռեգինա Հաուզերի հետ։ 1942 թվականին հունվարին նրանք մեկնել են ԱՄՆ Ռեգինայի մոր՝ Իդա Հաուզերի հետ միասին[15]։ Նրանք երեխաներ չեն ունեցել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://nyti.ms/24edMxi
- ↑ 2,0 2,1 Rupe H (1944)։ «Die Schweizerische Chemische Gesellschaft in den Jahren 1901-1941 (The Swiss Chemical Society in the Years 1901-1941)»։ Helvetica Chimica Acta (գերմաներեն)։ Վերցված է 2016-03-30(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 «Versuche zur Synthese Ephedrin ähnlicher-Körper» (գերմաներեն)։ Վերցված է 2016-03-30
- ↑ «Leopold Ruzicka und das Verhältnis von Wissenschaft und Wirtschaft in der Chemie (Leopold Ruzicka and the relationship between science and industry in chemistry)» (գերմաներեն)։ Վերցված է 2013-03-30
- ↑ Prelog V and Jeger O (November 1980)։ «Leopold Ruzicka»։ Biographical Memoirs of Fellows of the Royal Society (անգլերեն) 26: 411–501։ JSTOR 769790։ doi:10.1098/rsbm.1980.0013
- ↑ Goldberg MW and Sternbach LH։ «Synthesis of Biotin» (անգլերեն)։ Վերցված է 2016-03-30(չաշխատող հղում)
- ↑ «Dr. Moses W. Goldberg (obituary)»։ Նյու Յորք Թայմս (անգլերեն)։ փետրվարի 19, 1964։ Վերցված է 2016-03-30
- ↑ «Estonian Jews Database, Reference #2741 (Leo Goldberg)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին։ Վերցված է 2010-05-22
- ↑ «Jewish Students of the Tartu University 1918-1944»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին։ Վերցված է 2010-05-22
- ↑ «Estonian Jews Database, Reference #2744 (Miriam Goldberg)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին։ Վերցված է 2010-05-22
- ↑ Salo V։ «The list of Jews deported from Estonia in June 1941»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին։ Վերցված է 2016-03-31
- ↑ 12,0 12,1 «KÜÜDITAMINE 1941 (Deported in 1941)»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-18-ին։ Վերցված է 2010-05-22
- ↑ «Tashkent Refugee Card, Miriam Klionskaia»։ Վերցված է 2010-05-22
- ↑ «Tashkent Refugee Card, Leo Klionski»։ Վերցված է 2010-05-22
- ↑ «25 here from Europe on Atlantic Clipper»։ Նյու Յորք Թայմս։ հունվարի 12, 1942։ Վերցված է 2010-05-22